Ներքին գործերի նախարար
Հայաստանի Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել Վահե Ղազարյանին ներքին գործերի նախարար նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահե Ղազարյանին նշանակել ներքին գործերի նախարար»,- նշված է հրամանագրում:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Twitter-ի էջում գրառում է կատարել ապրիլի 24-ի կապակցությամբ։ ՆԳ նախարարը ընդգծել է, որ այս ողբերգությունը աշխարհը որոշեց չնկատել։ «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, 1915-1924թթ… 105 տարի ողբերգության… Ողբերգություն, որը աշխարհը որոշեց չնկատել։ Բայց անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ։ Հիշեք, որ կրկին թույլ չտանք։ 24 квітня – день…
Այսօր քաղաքացի Հարութուն Կարապետյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել, որտեղ ըստ իր մեկնաբանության, Արայիկ Հարությունյանի կողմնակիցները հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա։ Նա մասնավորապես գրել է. «Արցախի հանրապետության ներքին գործերի նախարար գեներալ Լևոն Մնացականյանին հայտարարություն հանցագործության մասին պարոն գեներալ հենց այս պահին Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում կատարվում է հանցագործություն՝ տես. տեսահոլովակները:…
Թուրքիայի իշխանությունները ԵՄ-ին մեղադրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի համար, որոնք Սիրիայի հյուսիսում՝ բանտային ճամբարներում են: Հայտարարությունն արել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոիլուն, փոխանցում է Reuters- ը: «Սա պարզապես անընդունելի և անպատասխանատու է»,-ասել է նախարարը՝ նկատի ունենալով իրավիճակը, որ Թուրքիան պետք է միայնակ լուծի այդ խնդիրը: Ըստ նրա, եթե…
Վրաստանի նոր կառավարությունում ներքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Վախտանգ Գոմելաուրին, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնում կնշանակվի Իրակլի Ղարիբաշվիլին: Այս որոշման մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան: Վախտանգ Գոմելաուրին, որը ՆԳ նախարարի պաշտոնում կփոխարինի Գիորգի Գախարիային, այժմ ղեկավարում է պետական անվտանգության ծառայությունը, իսկ Իրակլի Ղարիբաշվիլին իշխող «Վրացական երազանք» կուսակցության…
Ազգությամբ հայ Արսեն Ավակովը կրկին նշանակվել է երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Համապատասխան որոշմանն աջակցել է 281 պատգամավոր, նվազագույն անհրաժեշտ ձայների քանակը եղել է 226-ը: Ուկրաինայի նախարարների նոր կաբինետի կազմն առաջարկվել է նորանշանակ վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի կողմից: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան մայրաքաղաք Կիևում նախագահ Վլադիմիր Զելեսնկիի նստավայրի առաջ բողոքի…
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կարող է դառնալ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ իրազեկ աղբյուրներին հղումով: «ՆԳ նախարար Արսեն Ավակովը կարող է զբաղեցնել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնը»,- ասված է հաղորդագրության մեջ: Աղբյուրի խոսքով՝ այդ մասին տեղեկությունն ստացվել է իրավապահ մարմիններից և լրատվամիջոցներից:…
Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան արդեն 8 օր տևող ակցիաների ֆոնին, որոնց պահանջներից մեկը նախարարի հրաժարականն է, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսել է հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման մասին: Գախարիայի խոսքով հունիսի 20-ի գիշերը ոստիկաններն օգտագործել են լեգիտիմ ուժ կիրառելու իրենց իրավունքը: Ինչ վերաբերում է համաչափ…
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգում՝ կապված Ուկրաինայում վերջերս տեղի ունեցող իրադարձությունների հետ: Նա գրել է. «Արդեն երեք օր է, չեմ կարողանում նայել «Գահերի խաղը» ֆանտաստիկ հեռուստասերիալի նոր եթերաշրջանը: Չի ձգում: Ուկրաինական իրականությունն ավելի զիլ է»: https://twitter.com/AvakovArsen/status/1119344517675724807?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1119344517675724807&ref_url=https%3A%2F%2Fwww.shantnews.am%2Fnews%2Fview%2F349688.html
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը Դևիդ Բեռնհարդտին հաստատել է ԱՄՆ ներքին գործերի նախարարի պաշտոնում: Քվեարկություն տեղի է ունեցել ապրիլի 11-ին Ամերիկյան խորհրդարանի վերին պալատում: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 56 սենատոր, իսկ 46-ը դեմ է քվեարկել: Հունվարի սկզբին Բեռնհարդտը նշանակվել էր ՆԳՆ ղեկավարի պաշտոնակատար Ռայան Զինկեի հեռանալուց հետո։ Վերջինս մեղադրվում էր բյուջետային միջոցները վատնելու մեջ: ԱՄՆ-ում ներքին…