ներքին զորքեր
Ոստիկանության ներքին զորքերին կփոխարինի ագզային գվարդիան
Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներքին զորքերին փոխարինելու է գալիս ազգային գվարդիան։ Այս մասին ԱԺ-ում այսօր հայտարարեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։ Նա ասաց, որ հարցն այժմ քննարկման փուլում է ու վերջնական որոշումից հետո կներկայացվի հանրային քննարկման։ Ֆինդանյանը նշեց, որ սա կարևորագույն հարց է, բայց կարծիք հայտնեց, որ այս պահին պետք է սահմանափակվել այսքանով, իսկ հետո ավելի մանրամասն կպարզաբանվի։
Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը մեկնարկել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ մեկնարկել է ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը: Նշենք, որ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են…