Նեֆթչի
Հայ մրցավարը նշանակվել է ադրբեջանական ակումբի մասնակցությամբ խաղի տեսուչ
Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի մոլդովական «Սպերանտա» և ադրբեջանական «Նեֆթչի» թիմերի հանդիպման մրցավարների տեսուչ: Խաղը կկայանա հուլիսի 11-ին: Հայ մասնագետը նշանակվել է նաև հուլիսի 18-ին կայանալիք «Վադուց»-«Բրեյդաբլիկ» հանդիպման տեսուչ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: