Նիկոլաս Քեյջ
Նիկոլաս Քեյջի «Սարդ-Նուար» սերիալը կհեռարձակվի Prime Video-ում մայիսի 27-ին
Prime Video-ն հայտարարել է մայիսի 27-ին սպասվող «Սարդ-Նուար» սերիալի պրեմիերան, որտեղ «Օսկար» մրցանակակիր Նիկոլաս Քեյջը մարմնավորում է 1930-ականների Նյու Յորքի դետեկտիվին։
Լիզա Մարի Փրեսլին և Նիկոլաս Քեյջը. Կորսված նշանադրության մատանին և փոթորկալից սերը
Պրիսցիլա Փրեսլիի նոր հուշագրքում բացահայտվում է Լիզա Մարի Փրեսլիի և Նիկոլաս Քեյջի փոթորկալից սիրո պատմությունը, որտեղ առանցքային է դառնում ծովի հատակին կորած նշանադրության մատանին՝ 65.000 դոլար արժողությամբ։ Նրանց կրքոտ և անկայուն հարաբերություններն այսօր հիշվում են այդ խորհրդանշական կորուստով։
Նիկոլաս Քեյջի «Սփայդեր-Նուար» սերիալի առաջին տեսքը
Amazon MGM+ ներկայացրել է Նիկոլաս Քեյջի մասնակցությամբ «Սփայդեր-Նուար» սերիալի առաջին տեսահոլովակը, որը թողարկվելու է 2026 թվականին։
Նիկոլաս Քեյջը չի նկարահանվի Marvel Cinematic Universe-ի նոր ֆիլմերում
Ամերիկացի դերասան Նիկոլաս Քեյջը չի նկարահանվի Marvel Cinematic Universe-ի նոր ֆիլմերում։ Այս մասին նա խոսել է Variety-ին տված հարցազրույցում։ Դերասանը նշել է, որ կինոտիեզերքի ֆիլմերից նախընտրում է տարբեր տեսակի գեղարվեստական և անկախ ֆիլմեր, սակայն կարծում է, որ ոլորտում «բոլորի համար բավական տեղ կա»։ Քեյջը նաև առանձնացրել է երկու սիրելի ժանրեր. «Իմ անձնական ֆավորիտը ընտանեկան դրամա…
Քեյջը ամուսնացել է 5-րդ անգամ․ հարսնացուն ավելի քան 2 անգամ փոքր է դերասանից
Հոլիվուդյան աստղ Նիկոլաս Քեյջը ամուսնացել է արդեն 5-րդ անգամ․ 57-ամյա Քեյջի ընտրյալը 26 տարեկան ճապոնուհի է։ Այս մասին տեղեկացնում է Daily Star-ը։ Նշվում է, որ դերասանի հարսնացուին կոչում են Ռիկո Շիբատու։ Վերջինս Քեյջից ամուսնության արարողության ժամանակ նվեր է ստացել սև ադամանդներով խիստ թանկարժեք մատանի։ Ըստ աղբյուրի՝ նրանց հարսանիքը կայացել է Լաս Վեգասում։





