Նիկոլ Փաինյան
Հուլիսի 7-ից Երևանի փողոցներում ծառայություն կիրականացնեն պարեկային ոստիկանները
Հուլիսի 7-ից Երևանի փողոցներում ծառայություն կիրականացնեն պարեկային ոստիկանները։ Նրանք փոխարինելու են ՊՊԾ ոստիկաններին ու ճանապարհային ոստիկաններին։ Երեկ նրանց հետ հանդիպել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և հաջողություն մաղթել նոր աշխատանքում։ Հայտնի է, թե երբ է Երևանում գործարկվելու նոր պարեկային ծառայությունը Պարեկային նոր ծառայությունը Երևանում նախատեսվում է գործարկել հուլիսից Սկզբնական շրջանում պարեկային ոստիկանները ծառայություն կիրականացնեն միայն…
Ֆրանսիան Հայաստանի կողքին է. խնդրում եմ՝ ուղերձը փոխանցեք հայ ժողովրդին․ Ռիշարը՝ Փաշինյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանին: Ազգային ժաղովի նախագահը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Փարիզ, շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: «Պարոն վարչապետ, Հայաստանը Ֆրանսիայի համար բարեկամ պետություն է, և մենք մեծապես կարևորում ենք երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը:…
Վարչապետը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին հղված ուղերձում ասված է. «Ձերդ Վսեմություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին իրանական Ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ: Թող գալիք տարին Իրանի համար լինի բոլոր ոլորտներում ձեռքբերումների, խաղաղության…
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետի 1292-Ա որոշման մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թ. նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվելու է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Այս մասին տեղեկացրին կառավարության մամուլի ծառայությունից։