Նիկոլ Փաշինյանը
Հայաստանը որեւէ մեկին որեւէ խոստում չի տվել. Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ՝ Հայաստանը որևէ մեկին որևէ խոստում չի տվել: Այս մասին նա այսօր ասաց Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Թուրքայի նախագահի հայտարարությանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին: «Ես ինչքան կարդացել եմ Թուրքիայի նախագահի հայտարարությունը, այնտեղ խոսվում է հետևյալի մասին, այնտեղ խոսվում է Հայաստանի խոստման մասին: Արձանագրենք, որ Հայաստանը որևէ մեկին որևէ խոստում չի տվել…
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի հետ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Բելգիայի միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը և այս համատեքստում կարևորել բարձր մակարդակի շփումները: Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Դե Կրոն ընդգծել են երկու պետությունների կառավարությունների շահագրգռվածությունը` առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ներդրումների, տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ ծրագրերի…
Դավիթ Սանասարյանի կինը հորդորում է հարգել անմեղության կանխավարկածը
ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի կինը՝ Սոնա Հովհաննիսյանը, իր ֆեյսբուքյան էջում հորդորել է հարգել անմեղության կանխավարկածը. «Մի փոքր անդրադարձ մամուլում պտտվող իմ գրառումների մասին։ Քանի դեռ որոշ պաշտոնատար անձինք շարունակում են խախտել անմեղության կանխավարկածը և անուղղակի կերպով մեղադրում Դավիթ Սանասարյանին, ես շարունակելու եմ պատասխանել նմանատիպ գրառումներով։ Ու թող այսօր Դավիթին չակերտավոր ընկեր համարողները հիշեն, թե ինչպես…
ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է «նախագահական համերգաշարը»
Ապրիլի 3-ին ՀՀ նախագահի նստավայրում դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով մեկնարկել է «Նախագահական համերգաշարը»: «Հանրապետության նախագահի նստավայրը՝ Հանրապետության տունը, հանրությանն ավելի մոտ ու հասանելի դարձնելու նպատակով նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ ծրագրվում է մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, ասմունքի երեկոներ անցկացնել նստավայրի դահլիճներում», – ասված է ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Համերգին ներկա…





