Նիկո Շուլց
Նիկո Շուլցը տեղափոխեց Դորտմունդի Բորուսիա. Պաշտոնական
«Հոֆենհայմի» ֆուտբոլիստ Նիկո Շուլցը կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում»: Շուլցը «Բորուսիայի» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Այս մասին հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը: Նախկինում նշվում էր, որ տրանսֆերի արժեքը կկազմի 25 մլն եվրո: Նշենք, որ Շուլցը նախկինում հանդես է եկել Ֆավրի գլխավորությամբ՝ խաղալով Մյունխենգլադբախի «Բորուսիայում»:
Գերմանիայի հավաքականը հաղթանակ տարավ Հոլանդիայի ընտրանու նկատմամբ
Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակներում Գերմանիայի հավաքականը հանդիպել էր Հոլանդիայի ընտրանուն: Խաղը կայացավ Ամստերդամում և ավարտվեց Գերմանիայի հաղթանակով՝ 3:2 հաշվով: 15-րդ րոպեին Նիկո Շուլցի փոխանցումից հետո աչքի ընկավ Լերոյ Սանեն, իսկ 34-րդ րոպեին Սերժ Գնաբրին կրկնապատկեց Գերմանիայի առավելությունը: Երկրորդ խաղակեսում գլխի հարվածով Դե Լիգտը կրճատեց հաշվի տարբերությունը: 63-րդ րոպեին Մեմֆիս Դեպայը խփեց երկրորդ պատասխան գնդակը: Վերջին րոպեին…