նինոծմինդա
Վաղը՝ ժամը 11:00-23:00-ն, հայ-վրացական սահմանի «Նինոծմինդա» մաքսակետը ժամանակավորապես փակ է լինելու մաքսային կառավարման տեղեկատվական նոր համակարգի փորձարկման և ներդրման պատճառով՝ հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարությունից։ Տեխնիկական աշխատանքների ավարտից հետո «Նինոծմինդա» մաքսային անցակետը կաշխատի սովորական՝ շուրջօրյա ռեժիմով։
Կրկին երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Նինոծմինդա քաղաքի Սամեբա գյուղում։ Այս մասին տեղեկանում ենք այդ երկրի Սեյսմիկ ծառայությունից։ Նշվում է, որ այս անգամ երկրաշարժը եղել է 3,4 մագնիտուդ ուժգնությամբ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 9 կիլոմետր խորությամբ։ Նախորդ երկրաշարժը այս տեղանքում գրանցվել էր օգոստոսի 17-ին։
Ներկայումս Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ (Անի) Մոսոյանը տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին կրկին կառաջադրվի որպես քաղաքապետի թեկնածու։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Նշվում է, որ Մոսոյանի թեկնածության մասին հայտարարել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Անիվարդը ծնվել է 1974 թվականին։
Հարևան Վրաստանի Նինոծմինդա քաղաքի շրջակայքում 11 րոպե տարբերությամբ 2 երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում են Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնից։ Առաջին երկրաշարժը եղել է 3,1 մագնիտուդ ուժգնությամբ, իսկ երկրորդ երկրաշարժը՝ 3 մագնիտուդ։
Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են,որ որոշում է կայացվել, որ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական Բագրատաշեն-Սադախլո անցակետի հետ մեկտեղ կգործի նաև Բավրա-Նինոծմինդա անցակետը։ Անցակետերը բաց են ամեն օր, ժամը՝ 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում։
Ախալքալաքի և Նինոծմինդայի դպրոցների, մանկապարտեզների և շրջանային այլ պետական հաստատությունների աշխատակիցները հայտնում են, թե իրենց հորդորում են մասնակցել կառավարությանն աջակցող ցույցին, որը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, Թբիլիսիում: Ոմանք էլ նշում են, թե անգամ աշխատանքից ազատվելու սպառնալիքներ են ստացել, եթե հրաժարվեն մասնակցել ցույցին։ Գրում է Jnews.ge-ն: Տարբեր հաստատություններում ղեկավարները տարբեր կերպ են «դրդում» աշխատողներին հանրահավաքի գնալ:…
Վրացական մամուլում ու սոցցանցերում նախօրեին մեծ արձագանք է գտել Նինոծմինդայի էթնոգրաֆիկ նորաբաց թանգարանում մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի լուսանկարի ու պարգևների ցուցադրությունը: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան: Հենզել Մկոյանն ասել է, որ թանգարանում ցուցադրված են անվանի պրոֆեսորների, ակադեմիկոսների և գիտնականների լուսանկարները, որոնք ծնվել են Սաթխա գյուղում, իսկ իր լուսանկարի ցուցադրումը բացատրել է գյուղում ծնված պատգամավոր…
Այսօր՝ օգոստոսի 15-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ Jeep Wrangler մակնիշի ավտոմեքենան, կորցնելով ինքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց: Ավտոմեքենայում են եղել Հայաստանի քաղաքացիներ՝ ծնողներն իրենց երկու երեխաների հետ: Այս մասին հայտնում է jnews.ge-ն: Վթարի հետևանքով երկու ուղևոր վնասվածք է ստացել և տեղափոխվել շրջանային հիվանդանոց: Վթարի վայրում աշխատում են Վրաստանի ՆԳՆ ճանապարհային…
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ապրիլի 13-14-ը կայցելի Սամցխե-Ջավախեթի: Ապրիլի 13-ին ծրագրված է Սալոմե Զուրաբիշվիլիի այցն Ախալցիխե: Ապրիլի 14-ին` Վրաց լեզվի օրը, նախագահը կմեկնի Ախալքալաք: Նախնական տվյալներով` նախագահը կմասնակցի Մշակույթի տանը Վրաց լեզվի օրվան նվիրված միջոցառմանը, որտեղ հանդիսավոր կերպով կբացվի վրացական այբուբենի տառերով գեղարվեստական որմնագրություն: դրանից հետո նախագահը կայցելի «Ալպեն Միլք» կարագի արտադրության գործարան: Ախալքալաքից հետո…