նշանակում
Արգիշտի Քարամյանը նշանակվել է ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար
Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանը։ Լրատվամիջոցների հետ զրույցում այս լուրը հաստատել են ՊՎԾ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Վլադիմիր Կարմիրշալյանը նշանակվել է Իսպանիայում ՀՀ դեսպան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Կարմիրշալյանին Իսպանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.Վլադիմիր Կարմիրշալյանին նշանակել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)», – ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
ՀՀ վարչապետ Նիկել Փաշինյանի որոշմամբ Թաթուլ Ստեփանյանը նշանակվել է Տավուշի փոխմարզպետ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Թաթուլ Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ», – ասված է որոշման մեջ։
Խաչատուր Խաչատրյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան համալսարանի պետ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստրագրել, համաձայն որի՝ Խաչատուր Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնում։ Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի…
Արմեն Սարգսյանը հերքում է իր՝ Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը
Դերասան, Երևանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր շարունակ հետևեցի Օպերային թատրոնի շուրջ զարգացող իրադարձություններին, որտեղ գլխավոր դերում հայտնվեցի նաև ես: Ինձ համար տհաճ ու նողկալի կարգավիճակ` աթոռակռիվ: Միշտ խուսափել եմ նման իրավիճակներից, ապրել ու գործել եմ պարզ, արդար և թափանցիկ: Այսօր էլ լինեմ այդպես: Նոյեմբեր ամսին ես ՀՀ մշակույթի…
Մարինա Տասչյանը նշանակվել է դատավոր
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մարինա Տաշչյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին: Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի փետրվարի 18-ի ԲԴԽ-11-Ո-41 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Մարինա Տաշչյանին…
ՀՀ նախագահի հրամանագիրը Գնել Գասպարյանի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գնել Գասպարյանին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի ԲԴԽ-8-Ո-32 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Գնել…
Կորյուն Խաչատուրյանը նշանակվել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն
Կորյուն Խաչատուրյանը նշանակվել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն։ Նա գլխավորելու է Հիմնադրամի երևանյան գրասենյակի թիմի աշխատանքը՝ ապահովելով կազմակերպության առանցքային ծրագրերի իրագործումը՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նախաձեռնությունը և ավանդական ծրագրերը կրթության, առողջապահության, սոցիալական և տնտեսական ոլորտներում։ «Մեծ ոգևորությամբ եմ միանում ՔՈԱՖ-ին այս կարևոր ժամանակահատվածում։ Նախորդ 15 տարիների ընթացքում Հայաստանի գյուղական համայնքներում կյանքի որակի բարձրացման ուղղությամբ…
Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ նշանակվեց վարչապետ։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը. Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ», – ասվում է հրամանագրում։
Նոր նշանակումներ Մայր Աթոռում
Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: Ավարտած նկատելով Հոգեշնորհ Տ. Սիփան վարդապետ Գևորգյանի ծառայությունն Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունում` Հայր Սուրբը ծառայության է նշանակվել Վանորեից տեսչությունում` Վանորեից տեսչի իշխանության ներքո: Հոգեշնորհ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մայր…










