նշանակում
Վարչապետը ԲՈԿ նոր նախագահ է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԲՈԿ նախագահ է նշանակվել Կարեն Քեռյանը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Քեռյանին նշանակել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ», – ասված է համապատասխան որոշման մեջ։ Որոշումը հրապարակվել է կառավարական e-gov.am հատուկ կայքում։
Յուրի Բաբախանյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ դեսպան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով`Յուրի Բաբախանյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ դեսպան: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Յուրի Բաբախանյանին նշանակել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)»,- ասված է նախագահի հրամանագրում:
Դավիթ Գրիգորյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Գրիգորյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Դավիթ Գրիգորյանին նշանակել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
ԱԺ աշխատակազմի նոր ղեկավարի անունը հայտնի է
Մարտի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ Ավետիսյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 7-ին՝ Աբովյան քաղաքում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի կառավարման ֆակուլտետում։ Մագիստրոս է։ 2018 թվականի հունիսի 11-ից մինչև 2021 թվականի մարտի 16-ը…
Վարչապետը նոր նշանակում է կատարել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Դավիթ Գրիգորյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Դավիթ Գրիգորյանին նշանակել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Գարեգին Բ-ն Մայր Աթոռում միաբանների նշանակումներ է կատարել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվության բաժնի պետ ավագ քահանա Վահրամ Մելիքյանը։ «Հոգեշնորհ Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը համատեղության կարգով առժամապես ծառայության է կոչվել Արցախի թեմում` որպես Դադիվանքի վանահայր։ Հոգեշնորհ Տ. Ներսես աբեղա Հարությունյանը, ազատվելով Եգիպտոսի…
Արգենտինայում ՀՀ-ն նոր դեսպան ունի
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հովհաննես Վիրաբյանը նշանակվել է Արգենտինայում ՀՀ դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հովհաննես ՎԻՐԱԲՅԱՆԻՆ նշանակել Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)», – ասված է համապատասխան հրաանագրում: Վրեջինիս էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է ՀՀ նախագահի ու ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքերում։
Տարոն Չախոյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տարոն Չախոյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Տարոն Չախոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ», – ասված է համապատասխան որոշման մեջ։ Որոշումը հրապարակվել է e-gov.am կառավարական կայքում։
Նազարյանը՝ ՀՖՖ տեխնիկական տնօրեն․ նա համատեղելու է աշխատանքը
Ռաֆայել Նազարյանը նշանակվել է ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Նազարյանը համատեղելու է աշխատանքը Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում և ԲԿՄԱ-ում: Ստեղծվել է տեխնիկական տնօրենին կից մարզչական խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են Ռաֆայել Նազարյանը, Սուրեն Չախալյանը, Արտակ Օսեյանը և Մհեր Միրումյանը: Մարզչական խորհրդի գործունեությունը կրելու է ամենօրյա բնույթ և իր մեջ ներառելու…
Աբովյանի թիվ 1 դպրոցում կրքերը չեն հանդարտվում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Աբովյանի թիվ 1 դպրոցում այսօր շարունակվում է բողոքի ակցիան։ Որոշ ուսուցիչներ և աշակերտներ դասադուլ ու գործադուլ են հայտարարել, այդպիսով, իրենց բողոքը հայտնելով դպրոցի տնօրեն Քարմիլե Առաքելյանի նշանակմանը։ Նրանք պնդում են, որ Առաքելյանը ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է և նրա հովանավորությամբ է նշանակվել տնօրեն։ https://www.facebook.com/100009450964295/videos/2929839560674381/
Անելու եմ հնարավորը՝ կատարելու իմ առջև դրված խնդիրը․ Գարիկ Սարգսյան
Facebook-ի իր էջում Գարիկ Սարգսյանը գրել է, որ հավաստիացնում է, որ անելու է հնարավորը՝ կատարելու իմ առջև դրված խնդիրը: «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում։ Շնորհակալ եմ Վարչապետին այս պատասխանատու աշխատանքն ինձ վստահելու համար։ Հավաստիացնում եմ, որ անելու եմ հնարավորը՝ կատարելու իմ առջև դրված խնդիրը: Ինչպես…
ԱՀ ներքին գործերի նախարարության պետ է նշանակվել Արտեմ Հարությունյանը
ԱՀ նախագահի հրամանագրով այսօր՝ հունվարի 27-ին, ԱՀ ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանը նշանակվել է ԱՀ ներքին գործերի նախարարության համակարգում գործող ոստիկանության պետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը: https://www.facebook.com/ArtsakhPolice/posts/1288378478195360
Անահիտ Ավանեսյանը նշանակվեց առողջապահության նախարար
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անահիտ Ավանեսյանին առողջապահության նախարար նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում: ՀՀ…
Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ
Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Տիգրան Ուլիխանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավար»,- գրված է որոշման մեջ։














