նշանակում
Գարեգին Բ-ն նոր նշանակում է արել
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից տեղեկացնում են նոր նշանակման մասին. «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, նշանակվել է Խոր Վիրապ վանքի վանահայր` Վանորեից տեսչի իշխանության ներքո»: https://www.facebook.com/infoservicesofmothersee/posts/1177272359131400
Դավիթ Ավանեսյանը նշանակում է ստացել Եվրոպայում
Հոկտեմբերի 2-ին կկայանան ՈՒԵՖԱ երիտասարդական Չեմպիոնների լիգայի 2019/2020 մրցաշրջանի խմբային փուլի հանդիպումները։ ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Դավիթ Ավանեսյանը նշանակվել է «Զենիթ» (Ռուսաստան) – «Բենֆիկա» (Պորտուգալիա) հանդիպման պատվիրակ։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։
Սոցապ ծառայության նախկին պետը նշանակվել է Փաշինյանի օգնական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրեն Ղամբարյանը նշանակել է իր օգնականի պաշտոնում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սուրեն Ղամբարյանին նշանակել վարչապետի օգնական», – ասված է որոշման մեջ: Նշենք, որ ավելի վաղ Ղամբարյանը զբաղեցրել է սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնը, բայց, աշխատելով 6 ամիս, սեպտեմբերի 3-ին ազատվել է աշխատանքից։
Գլխավոր դատախազը հանուն իր սանիկի կառուցվածքային փոփոխություններ է անելու
Դատախազության Հատուկ կարևորագույն գործերով վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանն առաջինն է եղել պատմության մեջ, ով դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազին` իրեն աշխատանքից ազատելու համար (նրան ազատել և նշանակել էին զինվորական դատախազի տեղակալ): Դատարանը գլխավոր դատախազի հրամանը ճանաչել էր անվավեր, հրամանը Արթուր Դավթյանը բողոքարկել էր վերաքննիչ դատարանում` հընթացս խնդրելով Վ. Մուրադյանին` վերաքննիչում հայցից հրաժարվել, Մուրադյանն…
Նոր նշանակում ԱԱԾ-ում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
ՀՀ ԱԱԾ-ի Facebook-յան պաշտոնական էջը գրում է․ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հրամանով Վահագն Բոյաջյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ»։ https://www.facebook.com/www.sns.am/photos/a.488908565261546/497742387711497/?type=3&__xts__%5B0%5D=68.ARChM47KFf4JtJlI9EYBQ0udPkU_RbqfzK3jaZDCW_6FmN2VTh8z3-VEiOWCmchi_0orcxRZWFR7xJqDvAWPCXRBbsf5dN2rTIBIWlIQkhlzZuPnbyNp73gMcJOpW9hPpuvPmDK5ypXjYzDaDaseT3kczNV6IPCRej0Bdrj3xBiH2HMBY-C2YkfYRy7G4iP8V-Lr1ailtlG-EFjcL81FcmAGTnPso0KrshH6rsBg3Wl7A4klY6eyAOcRCkuTy8mFNIEFUhOsLfF_GMz2MQZVhd2dIyMz9vTd-fO_WTF2zJEqUnInaa4O1elSVGvPiPWR94xvJDHbOdYJ1uX3JwffYxU&__tn__=-R
Մովսես Աբելյանը նշանակվել է ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով համակարգող
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը գլխավոր քարտուղարի տեղակալ Մովսես Աբելյանին նշանակել է ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով համակարգող: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը: Մովսես Աբելյանը պատասխանատու կլինի ՄԱԿ-ի քարտուղարությունում բազմալեզվության իրականացման համար: Բազմալեզվությունը համարվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության առաջնահերթություններից մեկը՝ որպես կազմակերպության հիմնական արժեքներից մեկը:
Սերժ Սարգսյանի արարողակարգի նախկին պետը դարձավ Արմեն Սարգսյանի խորհրդական
Արմեն Գիչյանը նշանակվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդական։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը. Արմեն Գիչյանին նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական», – ասված է համապատասխան որոշման մեջ: Գիչյանը ՀՀ երրորդ նախագահի աշխատակազմում զբաղեցրել է արարողակարգի վարչության պետի պաշտոնը:
Մարկ Գրիգորյանը նշանակվել է Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հրամանով Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը: Մեդիամաքսը հայտնում է, որ 2018 թվականի սեպտեմբերին թանգարան-ինստիտուտի տնօրեն էր նշանակվել արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանը: Ս.թ. հուլիսի 29-ին Ռուբեն Արևշատյանը հայտնել էր, որ դադարեցնում է իր մասնակցությունը թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում, քանի որ դրա արդյունքները կանխորոշված…
Վալերիյ Օսիպյանը Տավուշի մարզում նոր ոստիկանապետ է նշանակել
Տավուշի մարզը նոր ոստիկանապետ ունի։ Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ «ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Տավուշի մարզային վարչության պետ է նշանակվել Արմեն Գասպարյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը», – ասաց Ջանոյանը։ Նշենք, որ նախկինում Տավուշի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում էր Վահե…
Պաշտոնական․ Չավի Ալոնսոն դարձավ Ռեալ Սոսյեդադի 2-րդ թիմի մարզիչ
«Ռեալ Սոսյեդադի» Twitter-ի պաշտոնական էջում ասվում է, որ ակումբի 2-րդ թիմի գլխավոր մարզիչ է դարձել Չավի Ալոնսոն։ Նշենք նաև, որ Ալոնսոն իր կարիերան սկսել է հենց «Սոսյեդադում»։ 🎥 ¡Sigue en DIRECTO la presentación oficial de @XabiAlonso! 🔴⬇️ #Zubieta #RealSociedad https://t.co/esZKwBqRGk — Real Sociedad Fútbol (@RealSociedad) July 9, 2019
Ստեփան Գևորգյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Ստեփան Գևորգյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Նիկոլ Փաշինյանը արդարադատության նոր փոխնախարար է նշանակել
ՀՀ Կառավարության պաշտոնական կայքից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է Արդարդատության փոխնախարար: Որոշման մեջ ասվում է. Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ:
Արցախի քննչական կոմիտեն նոր նախագահ ունի․ Բակո Սահակյանի նշանակումը
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Իգոր Գրիգորյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նույն օրը Նախագահն ստորագրել է հրամանագիր Իգոր Գրիգորյանին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի պաշտոնական…
ՀՀ վարչապետը հատուկ հանձնարարություններով դեսպան է նշանակել
ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը գրում է․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ 28 Հունիսի 2019, 838 – Ա ԿԱՐԵՆ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Կարեն Միրզոյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան:














