Նոյեմբերի 9
Ի դեպ․ մենք այս երկրի համար կյանք տվածներին ուժեղ պետություն ենք պարտք
2020 թվականի նոյեմբերի 9-ին հաջորդած շրջանում մեզ հետ պատահած բազմաթիվ ողբերգություններից հետո անգամ Հայաստանը տարբեր փուլերում ղեկավարած անձինք շարունակում են իրենց «անսխալականության» մրցույթը։ Բոլորն ամեն ինչ ճիշտ են արել, բայց դե փաստն այն է, որ մենք այսօր ունենք Ադրբեջանի կամակատար իշխանություն․․․
Վարչապետ Փաշինյանն այցելել է Եռաբլուր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 9-ին, առավոտյան այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այցը նոյեմբերի 9-ի տարելիցի կապակցությամբ է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հերոսների շիրիմներին, խոնարհվել և հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին:
Ադրբեջանն օկուպացրել է Արցախի մեծ մասը, այդ թվում՝ Շուշին․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Այսօր լրանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկ տարին։ Այդ առիթով հայտարարություն է տարածել Արցախի արտաքին գործերի նախարարությունը։ Ադրբեջանը միտումնավոր խեղաթյուրում է եռակողմ հայտարարությունների դրույթները․ ԱԳՆ հայտարարությունը Պեսկովը խոսել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման անցկացման ժամկետներից «Մեկ տարի առաջ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ակտիվ ջանքերի շնորհիվ ստորագրվել է Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի…
Ադրբեջանը միտումնավոր խեղաթյուրում է եռակողմ հայտարարությունների դրույթները․ ԱԳՆ հայտարարությունը
Ուղիղ մեկ տարի առաջ՝ այս օրը,, ստորագրվեց հայտնի եռակողմ հայտարարությունը, որով դադարեցվեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ու Թուրքիայի անմիջական մասնակցությամբ պատերազմը։ Դրա վերաբերյալ հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Պեսկովը խոսել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման անցկացման ժամկետներից Պատերազմից հետո 5-6 օր ենք ունեցել, որ հրադադարը չի խախտվել․ Փաշինյանի հարցազրույցը Հ1-ին (ՏԵՍԱՆՅՈւԹ) «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի…
Նոյեմբերի 9-ի անկարգությունների քրեական գործերով կա 53 մեղադրյալ
Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև հրադադարի հայտարարությանը հետևած անկարգությունների քրեական գործերով կա 53 մեղադրյալ։ Այդ մասին, «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ չբացահայտելով մեղադրյալների ով լինելը։ Գործերը քննվում են Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում՝ զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի հատկանիշներով։ Ըստ Գլխավոր դատախազության՝ մեղադրյալներից 44-ի նկատմամբ…
Անհապաղ ազատ արձակել հայ գերիներին․ Բելգիայի խորհրդարանը՝ Ադրբեջանին
Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատը ընդունել է բանաձև, որով Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայատարարության, ինչպես նաև ժնևյան կոնվենցիայի համաձայն։ Այս մասին հայտնել է Բեյգիայի հայերի կոմիտեն։ Երկրի խորհրդարանը նաև խստորեն դատապարտել է գերիներին խոշտանգելը։
Նոյեմբերի 9-ի գիշերը կատարված անկարգությունների գործով ներգրավվել է 54 մեղադրյալ
2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների միջև ստորագրված Արցախյան երկրորդ պատերազմի հրադադար հաստատելու մասին հայտարարության հրապարակումից հետո ՀՀ ԱԺ, Կառավարության շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում կազմակերպվել և իրականացվել են բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ: Դրանց ժամանակ մասնակիցների կողմից հնչել…







