Նորաբակ
Ադրբեջանը կրակել է Նորաբակի և Սրաշենի հայկական դիրքերի ուղղությամբ
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Նորաբակի և Սրաշենի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի: Դեկտեմբերի 15-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Հակառակորդի կրակոցից զոհված Սուրեն Սաֆարյանն ընտանիքի կրտսեր որդին էր․ համայնքապետ
Երեկ՝ հակառակորդի դավադիր կրակոցից Նորաբակ գյուղի հատվածում զոհվեց 19-ամյա զամկետային զինծառայող Սուրեն Յուրիկի Սաֆարյանը։ Նահատակված հայորդու մասին մանրամասներ է ճշտել Sputnik-ը՝ զրուցելով Ալագյազ խոշորացված համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի հետ։ Նշենք, որ Սաֆարյանը բնակվում էր Ալագյազ համայնքի Սադունց գյուղում։ Նշվում է, որ Սաֆարյանի ընտանիքում 5 երեխա էին՝ 2 քույր և 3 եղբայր, որոնցից ամենակրտսերը հենց ինքն…
Ադրբեջանական կրակոցից զոհված հայ զինծառայողի սպանության դեպքով քրգործ է հարուցվել
Հայաստանի Հանրապետւթյան քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ՝ 2021 թվականի նոյեմբերի 22-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված կրակոցներից սպանության դեպքի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Ադրբեջանցիները հայ գերիներին ծեծում ու…