Նորաշեն-Մովսես
Տեղադրվում են բացակայող ճանապարհային նշաններ
Բերդ-Արծվաբերդ-Չինարի և Նորաշեն-Մովսես ավտոճանապարհներին իրականացվում են բացակայող ճանապարհային նշանների տեղադրում, ինչպես նաև նշանների, լուսաանդրադարձիչների վերականգնում ու երթևեկության անվտանգությունն ապահովող այլ աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Facebook-ի էջից։ Աշխատանքներն իրականացնում է «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ն։ Նշվում է, որ այսպիսի աշխատանքներ են տարվում նաև միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհներին այլ կապալառու կազմակերպությունների կողմից։

