Նորա Սարգսյան
Մահացել է Սերժ Սարգսյանի մայրը
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, կյանքից հեռացել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Վահանի Սարգսյանը: Այս մասին տեղեկանում ենք Սարգսյանի գրասենյակի Facebook-ի էջից։ Նշվում է, որ Նոր Սարգսյանը մահացել է Ստեփանակերտում՝ 92 տարեկան հասակում։ Ըստ աղբյուրի՝ հոգեհանգիստը կկայանա վաղը՝ նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ից, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, նույն վայրից:

