Նորվեգիայի ԱԳ նախարար
Իմ այցի նպատակն է հայտնել Նորվեգիայի պատրաստակամությունը՝ սատարելու հայ ժողովրդին. Նորվեգիայի ԱԳ նախարար
Իմ այցի նպատակն է նախևառաջ հայտնել Նորվեգիայի պատրաստակամությունը՝ սատարելու հայ ժողովրդին: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտը: «Ունեցանք ծավալուն քննարկումներ ՀՀ ԱԳ նախարարի հետ, վերահաստատեցի Նորվեգիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանության հաստատմանը և տարածքային ամբողջականության պահպանմանը միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում»,- ասաց Հյութֆիլդտը: Նա նշեց, որ անդրադարձ են կատարել…
Միրզոյանը Նորվեգիայի ԱԳ նախարարին է ներկայացրել խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքի մանրամասները
Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարների քննարկման առանցքում եղել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նորվեգիայի իր գործընկերոջ՝ Աննիկեն Հյութֆիլդտի հետ մամուլի ասուլիսի ընթացքում: «Գործընկերոջս եմ ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքի մանրամասները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մեր դիրքորոշումը: Քննարկել ենք ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայից…
Նորվեգիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան
Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-19-ին կժամանի Հայաստան: Այս մասին տեղեկացել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից, որտեղ ՀՀ ԱԳ նախարարին և ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարել է նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին հանձնարարվել է ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունը…



