Նոր ժամկետներ
Հայտնի են ձյուդոյի Եվրոպայի առաջնության անցկացման նոր ժամկետները
Ձյուդոյի Եվրոպական միությունը հայտարարել է ձյուդոյի Եվրոպայի առաջնության նոր ժամկետներն ու անցկացման վայրը։ Նշվում է, որ այն անցկացվելու է նոյեմբերի 8-ից 10-ը՝ Պրահայում։ Միությունից հայտնում են, որ այն կլինի օլիմպիական վարկանիշ ձեռքբերելու համար կարևոր փուլերից մեկը։

