Նոր Ժողովրդավարություն
Հուլիսի 8-ին տեղի ունեցավ Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տոնած «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ղեկավար Կիրիակոս Միցոտակիսի երդմնակալության արարողությունը: Վերջինս ստանձնեց երկրի վարչապետի պաշտոնը: Խորհրդարանական արտահերթ ընտրություններում, հաղթելով իշխող «Սիրիզա» կուսակցությանը, «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունն այժմ 300-տեղանոց խորհրդարանում կունենա 158 մանդատ: Իսկ արդեն նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի «Սիրիզա» կուսակցությունը կունենա 86 պատգամավորական մանդատ:
Հուլիսի 8-ին Հունաստանի ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Կիրիակոս Միցոտակիսը կերդմնակալի որպես վարչապետ: Նրա երդմնակալության արարողությունը կկայանա այն բանից հետո, երբ երկրի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին խորհրդարանին կփոխանցի երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին: Միցոտակիսն արդեն շնորհավորանքներ է ստացել գործող վարչապետ Ալեքսիս Ցիպրասից։ Ըստ վերջին տվյալների՝ «Նոր ժողովրդավարությունը» ստացել է ձայների…