նոր խարբերդ
Նոր Խարբերդում վրաերթից 24-ամյա աղջիկ է մահացել
Երեկ՝ նոյեմբերի 18-ին, մահվան ելքով վրաերթ է գրանցվել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ժամը 18:30-ի սահմաններում «Ինֆինիտի FX35»-ի վարորդը վրաերթի ենթարկել 24-ամյա Գայանե Եղիազարյանին։ Վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Ըստ աղբյուրի՝ կատարվում է նախաքննություն։
113 հա խոտածածկ տարածքներում մարվել է բռնկված հրդեհները. ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը հրապարակել է. «Մարտի 8-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Արագածոտնի մարզի Փարպի գյուղում՝ մոտ 500 քմ, Ոսկեվազ գյուղում՝ մոտ 3000 քմ, Փարպի-Ղազարավան ավտոճանապարհին՝ մոտ 800 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 500 քմ, Արտաշատ…
Նոր Խարբերդում կատարված առանձնապես խոշոր չափերով գողությունը բացահայտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է «Խարբերդ ոչ գործվածքային ֆաբրիկա» ՓԲԸ-ից կատարված առանձնապես խոշոր չափերի գողությունը: Մեկ անձ ձերբակալվել է: 2019թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16:50-ին, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի 10-ի ժամը 15:00-ից…
Հրդեհ Նոր Խարբերդի ամառանոցների փողոցում
Հուլիսի 24-ին, ժամը 01:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Խարբերդի ամառանոցների 12-րդ փողոցում այրվում է խանութ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:25-ին, մարվել` 02:51-ին: Պարզվել է, որ Ա.Զ.-ին պատկանող խանութում այրվել են տնտեսական իրեր (3 խ.մ), օդորակիչ` ամբողջությամբ, ինչպես նաև մասամբ…
Նոր Խարբերդի տներից մեկում օձ է հայտնաբերվել
Մայիսի 17-ին, ժամը 10:52-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Խարբերդի ամառանոցների 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոանական…
Հետախուզվողը հայտնաբերվեց Նոր Խարբերդում
Փետրվարի 21-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանների և վետերանների խորհրդի անդամների հետ համատեղ, Նոր Խարբերդ 2-րդ փողոցից բերման են ենթարկել 52-ամյա Ավետիս Մ.-ին, որը 2018թ. հոկտեմբերի 17-ից Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը,…






