նոր կարգ
ՊԵԿ-ը հայտարարում է մաքսային ծառայողների ընդունելության նոր կարգ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մաքսային և հարկային ծառայությունների մասին օրենքներում փոփոխություններ կատարելուց հետո առաջին անգամ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է մաքսային ծառայողների ընդունելության նոր կարգ։ Այդ նպատակով կոմիտեն սկսում է նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու աննախադեպ դասընթացների շարք, որին կարող են մասնակցել թե՛ գործող մաքսային ծառայողները, թե՛ նորեկները։ Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/348EXXd: Մանրամասն՝ տեսանյութում։
Բադասյանն ասել է, որ իր աշխատասենյակում նույնպես փակցված է վարչապետի նկարը
Այսօր լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նա նշել է, որ իր աշխատասենյակում նույնպես փակցված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկարը։ Բադասյանն ասել է, որ այժմ այդպես է նոր կարգը ու այն պահպանվում է։ Նա հավելյալ մեկնաբանություններ չի տվել։
Վրաստան մուտք գործողների համար նոր կարգ կգործի
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ ժամը 10:00-24:00 ընկած ժամանակահատվածում: Վրաստան մուտք գործելուց առնվազն մեկ ժամ առաջ բոլոր օտարերկրյա քաղաքացիները պարտադիր պետք է լրացնեն առցանց դիմում-հայտ, որտեղ վրացերեն կամ անգլերեն լեզուներով անհրաժեշտ է մուտքագրել մեկնողի վերաբերյալ…
Հեռավոր մարզեր ուսուցիչների գործուղման նոր կարգն ուժի մեջ է մտել
2021 թվականի հունվարից ուժի մեջ է մտել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը` սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման վերաբերյալ, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Նոր կարգով գործուղվող ուսուցիչներին առաջարկվում են ավելի բարենպաստ պայմաններ։ Գործուղված մասնագետին լրացուցիչ կհատկացվի. մասնագետի և նրա ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը․ միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու…
ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է տարվա լավագույններին ընտրելու նոր կարգ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տարվա լավագույնները» նոր կարգի նախագիծը, որով առաջարկվում է ամբողջությամբ փոխել նախկին լավագույն ուսուցիչ, լավագույն տնօրեն, լավագույն դաստիարակ և ոլորտի այլ աշխատակիցներ ընտրելու ընթացակարգը, հայտնում են ՀՀ ԿԳՍՄՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ առաջարկվող նոր նախագածում ևս կարևորվում է ոլորտի աշխատակիցներին խրախուսելու քաղաքականությունը, միաժամանակ առաջնային տեղ…
Եվս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգին
1-ին զորամիավորման ենթակայությամբ զորամասերից ևս մեկում ներդրվել է սննդի մատակարարման նոր կարգը: Սննդի մատակարարման նոր կարգն արդեն իսկ ներդրված է մոտ երեք տասնյակ զորամասերում: Ծրագրի և մատուցվող սննդակարգի վերաբերյալ զինծառայողների շրջանում առկա է դրական մեծ արձագանք. զինծառայողները գոհ են սննդի որակից և սպասարկումից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Վարորդական վկայականներ ստանալու նոր կարգի մասին
Վարորդական վկայականներ ստանալու կարգի մասին նոր նախագծին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը: Նա նշել է, որ ըստ այդ նախագծի` ուսում պահանջվելու է միայն «C» կատեգորիայի/բեռնատար տրանսպորտային միջոցների վարման/ իրավունքի վկայական ստանալու համար: «Օրենքի նախագծով ուսուցում պահանջվում է միայն «C» կատեգորիայի /բեռնատար տրանսպորտային միջոցների վարման/ իրավունքի վկայական ստանալու համար: Հայաստանը պարտավորվել է…







