նոր համագործակցության հուշագիր են ստորագրել
Թուրքիան և Իրաքը նոր համագործակցության հուշագիր են ստորագրել
Թուրքիայի և Իրաքի պաշտպանության նախարարությունները ռազմական, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում համագործակցության հուշագիր են ստորագրել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը: «Մեր երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են համագործակցության հուշագիր ռազմական ոլորտում, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարում։ Մենք ակնկալում ենք մեր համագործակցությունը բարձրացնել ավելի բարձր մակարդակի»,- ասել է Ֆիդանը։