Նոր Վերինշեն
Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Արցախի աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության փոխանցմամբ՝ սույն թվականի մայիսի 15-ին կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն, Նոր Բրաջուր համայնքների և Քնարավան համայնքի Չափնի գյուղի բնակիչներին տրամադրվել է պարենամթերք և հիգիենիկ պարագաներ»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/142368597403929
Արցախ տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախում նախօրեին թեստավորված 41 քաղաքացուց 37-ի COVID-19 թեստի պատախանը բացասական է, իսկ 4-ինը՝ դրական, այսինքն՝ նրանց մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ: Նոր կորոնավիրուսային վարակով հաստատված 4 քաղաքացիները մայիսի 7-ին Նոր Վերինշեն համայնքում գրանցված վարակակրի շրջանակից են՝ Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքից: Վերոնշյալ 4 քաղաքացուց երկուսը գտնվում էին…
Արցախի Պարետը նոր որոշում է ստորագրել։ Ըստ այդմ՝ Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում և նույն շրջանի Քնարավան համայնքի Չափնի գյուղում կիրառվում են մուտք գործելու և ելք կատարելու մի շարք սահմանափակումներ։ «Արգելել մարդկանց եւ տրանսպորտային միջոցներ մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով անձանց տեղաշարժի եւ Քարվաճառ–Նոր Վերինշեն–Մարտակերտ ավտոճանապարհովավտոմոբիլային տրանսպորտի…
Արցախի տեղեկատվական շտաբը` վկայակոչելով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը հայտնում է, որ նախօրեին թեստավորված 4 քաղաքացուց երկուսի փորձանմուշի արդյունքը դրական է եղել, երկուսինը՝ բացասական: Այսինքն՝ երկու քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ: Վերոնշյալ 2 վարակակիրները ընտանիքի անդամներ են, որոնք բնակվում են Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում: Այս պահին աշխատանքներ են կատարվում նրանց հետ շփման շրջանակը…