նոր տրանսֆերային նպատակ ունի
Միլանի «Ինտերը» պատրաստվում է ձևակերպել շվեյցարացի պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսի տրանսֆերը, հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն։ Հաղորդվում է, որ Ռոդրիգեսը մեկ տարվա պայմանագիր կստորագրի «Ինտերի» հետ և կմիանա ակումբին ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ հունիսի վերջին ավարտվել է «Տորինոյի» հետ պայմանագրի ժամկետը: «Ինտերը» դիտարկում է Ռիկարդո Ռոդրիգեսին որպես Բուչանանին փոխարինող, ով հուլիսի սկզբին վնասվածք էր ստացել։…
«Աստոն Վիլան» թույլ է տվել «Չելսիին» բանակցել թիմի հարձակվող Ջոն Դուրանի հետ, հաղորդում է The Telegraph-ը։ Աղբյուրի համաձայն՝ «Չելսիի» ղեկավարությունը դիտարկում է 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձևակերպելու տարբերակը: «Աստոն Վիլան» իր հերթին բաց է բանակցությունների համար, քանի որ ձգտում է բարելավել իր ֆինանսական վիճակը: Հաղորդվում է, որ բիրմինգհեմյան ակումբը Դուրանի տրանսֆերի համար պահանջում է մոտ 42…
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում բրազիլական «Սանթոսի» 20-ամյա հարձակվող Մարկոս Լեոնարդոյի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Globo-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբների միջև այս խաղացողի հետ կապված բանակցությունները տեղի են ունեցել մի քանի շաբաթ առաջ։ Սակայն հաղորդվում է, որ դեռ հայտնի չէ, թե արդյոք «Սանթոսի» ղեկավարությունը կհամաձայնվի այս տրանսֆերին։ Ընթացիկ՝ 2023 մրցաշրջանում Մարկոս Լեոնարդոն «Սանթոսի» կազմում անցկացրել…
Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրություն է ցուցաբերում 21-ամյա ֆրանսիացի հարձակվող Մայքլ Օլիսեի նկատմամբ, ով հանդես է գալիս Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբում՝ «Քրիսթալ Փելասում»: Այս մասին հայտնում է Transfer News Central-ը։ «Արսենալը» մտադիր է ձեռք բերել Օլիսեին առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Transfermarkt-ը «Արսենալի» հնարավոր նորեկի տրանսֆերային արժեքը գնահատում է 27 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը «Արծիվների» հետ…
«Ֆրայբուրգի» կիսապաշտպան Ռիցու Դոանը կարող է կարիերան շարունակել «Միլանում», հայտնում է Tuttosport-ը: «Ռոսոներիների» սկաուտները ներկա են գտնվել Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի «Ֆրայբուրգ» – «Յուվենտուս» (0-1) հանդիպմանը, որտեղ հետևել են 24-ամյա ճապոնացու խաղին։ Դոանը «Ֆրայբուրգում» հանդես է գալիս անցած տարվա հուլիսից։ Ընթացիկ մրցաշրջանում նա Բունդեսլիգայում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման…