Նուբար Աֆեյան
Նուբար Աֆեյանին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտնել է, որ Նուբար Աֆեյանին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում: «Հայազգի գիտնական, Moderna ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն, գործարար, բարերար Նուբար Աֆեյանին շնորհվեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում»,-ասվում է նրա տարածած հաղորդագրության մեջ:
Նուբար Աֆեյանին ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում կշնորհվի
Երևանի պետական բժշկական համալսարանը հուլիսի 21-ին կհյուրընկալի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող, Moderna ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանին: Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի համավարակի ազդեցությանը, կորոնավիրուսի դեմ պատվաստումների հնարավորություններին և դրա կարևորությանը: Նուբար Աֆեյանին կշնորհվի ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:
Նուբար Աֆեյանը համալրել է դոլարային միլիարդատերերի շարքերը
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությունից ու վաճառքից հետո աշխարհի միլիարդատերերի թիվը ավելացել է 9-ով։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։ Նշվում է, որ նրանց շարքում է նաև Moderna դեղագործական ընկերության ղեկավար Նուբար Աֆեյանը։ Ըստ Forbes-ի տվյալների՝ Աֆեյանի կարողությունն այժմ գնահատվում է 1,9 միլիարդ դոլար։ Moderna-ի արտադրած պատվաստանյութը հենց նույն անունով էլ կոչվում է՝ Moderna։
ԱՄՆ-ում հաստատել են Աֆեյանի Moderna-ի պատվաստանյութը՝ կորոնավիրուսի դեմ
Հայազգի գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության COVID-19-ի դեմ պատվաստանյութը հաստատվել է ԱՄՆ Սննդի և դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչության կողմից։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Նշվում է, որ առաջիկա օրերին արդեն ԱՄՆ-ում կտարածվի Moderna-ի պատվաստանյութի շուրջ 6 միլիոն դեղաչափ։ Ըստ աղբյուրի՝ սա ԱՄՆ-ում հաստատված երկրորդ պատվաստանյութն է՝ Pfizer-ի պատվաստանյութից հետո։
Հայտնի է, թե որքան կարժենա Moderna-ի ստեղծած պատվաստանյութը
Նուբար Աֆեյանի Moderna ընկերության տնօրեն Ստեֆան Բանսելը հայտնել է, որ ընկերությունը կորոնավիրուսի դեմ ստեղծած պատվաստանյութի մեկ չափաբաժնի համար կպահանջի 25-ից 37 դոլար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Բանսելը նաև հայտնել է, որ Moderna-ն շուտով կավարտի դեղամիջոցը Բրյուսել մատակարարելու վերաբերյալ համաձայնագիրը։ Ըստ ընկերության ղեկավարի՝ գինն արդարացի է ու խնդիրը առավելագույն շահույթ ստանալը չէ։
Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուբար Աֆեյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի հետ: Ամերիկյան Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համահիմնադիրն ու նախագահը Նուբար Աֆեյանն է, ստեղծել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը մարտի 17-ից կլինիկական փորձարկումներ է անցնում Միացյալ Նահանգների Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում գտնվող Kaiser Permanente առողջապահության հետազոտական ինստիտուտում:…
Նախագահ Սարգսյանը մասնակցել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի հանդիպմանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի հանդիպմանը, որին ներկա են եղել նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը: Նախագահը գնահատելի է համարել նրանց աշխատանքը՝ նշելով, որ «Ավրորան» արդեն մրցանակից վերածվել է մարդասիրական շարժման: «Ես մեծապես գնահատում եմ այն, ինչ դուք արել եք Հայաստանի ու ողջ…
Տիգրան Ավինյանն ընդունել է Նուբար Աֆեյանին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է ամերիկահայ գործարար և բարեգործ Նուբար Աֆեյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից: Զրուցակիցները կարևորել են «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» միջոցառման մեկնարկը Հայաստանում, որը մի հարկի տակ է համախմբել գիտական ու տեխնոլոգիական աշխարհի առաջատար մասնագետներին ու գործարարներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի գիտատեխնոլոգիական…
IDeA հիմնադրամը շարունակում է նպաստել Հայաստանում ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Նպատակների իրագործմանը
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը շարունակում է նպաստել Հայաստանում ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ) իրագործմանը։ Հունվարի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել IDeA հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ում Հայաստանի Մշտական Ներկայացուցչության համատեղ միջոցառումը՝ «Գաղափարներ ազդեցության համար․ Ներգրավել ներդրումներ Կայուն Զարգացման Նպատակների համար» խորագրով։ Միջոցառմանը ներկա են գտնվել ՄԱԿ-ի անդամ երկրների դեսպաններ,…









