շախմատի տուն

  • Ավարտվեց Հայաստանի շախմատի կանանց Առաջին խմբի առաջնությունը

    Ավարտվեց Հայաստանի շախմատի կանանց Առաջին խմբի առաջնությունը

    Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել է կանանց Առաջին խմբի առաջնությունը։ 9 հնարավորից 8 միավոր վաստակելով առաջին հորիզոնականն է զբաղեցրել Արփինե Գրիգորյանը, ով հանդես կգա արդեն հաջորդ փուլում։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի փետրվարի 15-ին։

  • Շախմատի տանը կանցկացվի մայիսյան հաղթանակներին նվիրված մրցաշար

    Շախմատի տանը կանցկացվի մայիսյան հաղթանակներին նվիրված մրցաշար

    Մայիսի 15-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կկայանա կայծակնային շախմատի մրցաշար՝ նվիրված մայիսյան հաղթանակներին, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։ Մրցաշարը մեկնարկելու եմ ժամը 12։00-ին։ Նշվում է, որ Մրցաշարին մասնակցելու են 8 շախմատիստ։ Նրանք են՝ Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը, գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը…

  • Շախմատի Հայաստանի առաջնություն, 1-ին տուր, կանայք․ արդյունքներ

    Շախմատի Հայաստանի առաջնություն, 1-ին տուր, կանայք․ արդյունքներ

    Հունվարի 12-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեց Հայաստանի առաջնություն։ Կանանց պայքարի առաջին տուրում Հակոբյան Աստղիկը հաղթեց Ավետիսյան Մարիամին, Գաբոյան Սուսաննան՝ Գևորգյան մարիային, իսկ Առաքելյան Նարեն՝ Ամբարջյան Թերեզային։ Աննա Խաչատրյան – Ղուկասյան Սիրանուշ, Խաչատրյան Վերոնիկա – Կուրսովա Մարիա պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի։ Առաջնության 2-րդ տուրը կկայանա հունվարի 13-ին։․

  • Շախմատի Հայաստանի առաջնություն, 1-ին տուր, տղամարդիկ․ արդյունքներ

    Շախմատի Հայաստանի առաջնություն, 1-ին տուր, տղամարդիկ․ արդյունքներ

    Այսօր՝ հունվարի 12-ին, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկենց շախմատի Հայաստանի առաջնությանը։ Տղամարդկանց պայքարում գրանցվեցին հետևյալ արդյունքները․ Արման Փաշիկյանը հաղթեց Արամ Հակոբյանին, Հայկ Մարտիրոսյան՝ Հովհաննես Գաբուզյանին, Սամվել Տեր-Սահակյանը՝ Զավեն Անդրեասյանին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյան – Մամիկոն Ղարիբյան և Արման Միքայելյան – Շանթ Սարգսյան պարտիաներն ավարտվեցին խաղաղ ելքով։ Վաղը՝ հունվարի 13-ին, կկայանա առաջնության 2-րդ տուրը։ Հիշեցնենք, որ…