շախմատ
Հունաստանում ընթացող աշխարհի վետերանների թիմային առաջնությունում տեղի ունեցան 4-6-րդ տուրերի պարտիաները: 4-րդ տուրում Հայաստանի վետերանների հավաքականը 1.5 – 2.5 հաշվով զիջեց մրցաշարի ֆավորիտ ԱՄՆ հավաքականին: 5-րդ տուրում մեր ընտրանին 4-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Գերմանիայի ուժեղ հավաքականի նկատմամբ, իսկ երեկ կայացած 6-րդ տուրում մեր թիմը ոչ-ոքի խաղաց Անգլիայի հետ: Կայացած 6 տուրերից հետո աղյուսակը 11…
Թուրքիայում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել միայն Մարիա Գևորգյանը: Նա սև ֆիգուրներով ուժեղ է գտնվել վրացի Նինո Բացիաշվիլիից՝ տանելով երրորդ անընդմեջ հաղթանակը: Դա Մարիա Գևորգյանի 5-րդ հաղթանակն էր 8 տուրերում: Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները, իսկ Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը…
Գերմանիայում մեկնարկած Grenke Chess Classic մրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցել է Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի հետ: Պարտիան ավարտվել է 41-րդ քայլում, կողմերը համաձայնել են ոչ-ոքիի: Ոչ-ոքիից հետո Արոնյանը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը։ Ապրիլի 21-ին Արոնյանը կմրցի Գեորգ Մեյերի հետ:
Վետերան շախմատիստների աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը, որը հանդես է գալիս 50+ տարիքային խմբում, փայլուն ելույթ է ունեցել: Մեր հավաքականը 3,5-0,5 հաղթել է Ավստրիայի ընտրանուն: Այժմ հավաքականն ունի 4 միավոր և առաջատարների թվում է: Հաղթանակներ են տարել Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Արշակ Պետրոսյանը, իսկ Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի է խաղացել: Նշենք, որ առաջնությունը…
Իսլանդիայում ընթացող Ռեյկյավիկ Օփենի շրջանակներում տեղի ունեցավ ՀԱՐՊԱ կայծակնային մրցաշարը, որին մասնակցեցին 75 շախմատիստ: Մրցաշարին մեր ներկայացուցիչներից մասնակցեց Տիգրան Լ. Պետրոսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց 3-րդ հորիզոնականը: 7.5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Ջոնս Գավեյնը, իսկ նույնքան միավոր վաստակած Յորդեն վան Ֆորեսթը դարձավ երկրորդը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական…
Թուրքիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը հաղթել են, Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը պարտություն են կրել, իսկ Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով միավորը կիսել է ուկրաինացի Աննա Ուշենինայի հետ: Հայաստանի հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը վաստակել է 4.5 միավոր և կես միավոր է հետ միանձնյա առաջատար Ալինա Կաշլինսկայայից…
Հունգարիայում ավարտին է մոտենում Բուդապեշտ Սփրինգս միջազգային մրցաշարը: Մեկնարկային տուրում կրած պարտությունից հետո մրցաշարին մասնակցող Սամվել Տեր-Սահակյանը տոնեց 5 անըդմեջ հաղթանակ և երեկ կայացած 7-րդ տուրում ոչ-ոքի խաղաց: Հաղթանակների շնորհիվ Տեր-Սահակյանը միացավ առաջատարներին և մրցաշարի ավարտից 2 տուր առաջ 5 այլ շախմատիսների հետ գլխավորում է աղյուսակը: Մրցաշարին մասնակցող Արամ Հակոբյանը առաջատարներին զիջում է կես միավոր:…
Ֆրանսիայում տեղի ունեցավ «ԼՈՒԿ օփեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 126 շախմատիստ: Մասնակիցների թվում էր Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը, որի համար այս մրցաշարը առաջինն էր գրոսմայստերի տիտղոսը ստանալուց հետո: Հարությունյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերարացիայի պաշտոնական կայքը։
Անթալիայում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Չորրորդ տուրում Էլինա Դանիելյանը հաղթել է շվեդուհի Պիա Կրամլինգին ու 4 տուրից հետո վաստակած 3.5 միավորով ևս 5 շախմատիստուհիների հետ կիսում է 1-6-րդ տեղերը: Հայաստանը ներկայացնող մեր մյուս շախմատիստուհիներից Աննա Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանն ունեն 3-ական միավոր, իսկ Սիրանուշ Ղուկասյանը և Մարիա Գևորգյանը՝ 2-ական: Մրցաշարին մասնակցում է…
Սամվել Տեր-Սահակյանը Բուդապեշտ Սփրինգս մրցաշարի 3-րդ տուրում սևերով առավելության է հասել Տորոկ Սանդորի նկատմամբ, իսկ Արամ Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել գրոսմայստեր Ռալֆ Ակեսսոնի հետ: Այս տուրից հետո աղյուսակը գլխավորում են 3 շախմատիստ, որոնք վաստակել են 3-ական միավոր: Տեր-Սահակյանը և Հակոբյանը առաջատարներին զիջում են 1 միավորով: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ավարտվել Է շախմատի ԱՄՆ կանանց առաջնությունը, որը կայացել է Սենթ Լուիս քաղաքում : Առաջնության մասնակիցների թվում է եղել ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակցուհի Տաթև Աբրահամյանը։ Տաթև Աբրահամյանը վաստակել է 7.5 միավոր և նվաճել արծաթե մեդալ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության 10-րդ տուրը հաղթական է ստացվել՝ Սերգեյ Մովսեսյանի,Շանթ Սարգսյանի, Մանուէլ Պետրոսյանի և Հրանտ Մելքումյանի համար: Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները, իսկ Սամվել Տեր-Սահակյանը պարտություն է կրել։ Սերգեյ Մովսեսյանը կես միավոր է հետ միանձնյա առաջատար Վլադիսլավ Արտեմևից: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Այս օրերին Գաբրիել Սարգսյանն մասնակցում է Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող «Շարժա Մասթերս» միջազգային մրցաշարին: «Շարժա Մասթերսի» մասնակիցների թվում է 178 շախմատիստ, այդ թվում՝ 35 գրոսմայստեր: Մրցաշարում կայացել է 6 տուր և Սարգսյանը վաստակել է 4 միավոր: Նա մրցաշարի առաջատարից հետ է 1.5 միավորով։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Սերգեյ Մովսեսյանը և Հայկ Մարտիրոսյանը հաղթանակի են հասել տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ–ի պաշտոնական կայքը: Սամվել Տեր–Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Շանթ Սարգսյանը վաստակել են կեսական միավոր, իսկ Հրանտ Մելքումյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արման Փաշիկյանը պարտություն են կրել: Սերգեյ Մովսեսյանը և Սամվել Տեր–Սահակյանը վաստակել են 6.5-ական միավոր և կեսական միավոր…
Շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում անցկացվել են 8-րդ տուրի պարտիաները: Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը հաղթել են իսկ Շանթ Սարգսյանը պարտվել է։ Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը և Մանուէլ Պետրոսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները: Սամվել Տեր-Սահակյանը 8-րդ տուրից հետո հավաքել է 6 միավոր և կեսական միավոր է հետ 5 առաջատարներից:…