Շամլուղ
Շամլուղ քաղաքի բնակիչը մեկնել է Լալվար լեռ և չի վերադարձել. ԱԻՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 20-ին, ժամը 09:22-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 17-ին, ժամը 13։00-ին Շամլուղ քաղաքի բնակիչը մեկնել է Լալվար լեռ և չի վերադարձել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Շամլուղի նախկին ղեկավարը համայնքի բյուջեից յուրացրել է 15 միլիոն դրամից ավել գումար
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ յուրացում կատարելու դեպքի հանգամանքները. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզի Շամլուղ համայնքի ղեկավարը, հանդիսանալով իրավասու պաշտոնատար անձ, օժտված լինելով հայեցողական պաշտոններ զբաղեցնող…


