Շամշադին
Հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Նավուր համայնքում տեղի ունեցավ «Շամշադին էկո միթ»՝ «Շամշադինի համ» մսամթերքի արտադրամասի պաշտոնական բացման արարողությունը: Այսուհետ Շամշադինում արտադրվելու է բիչինա: Միսը գյուղացիներից մթերվելու է ամբողջ տարին՝ նույն գնով։ Պաշտոնական բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս…