շավիշ

  • Գևորգ Ղազարյանը լքել է «Շավիշը»: Այս մասին հայտնում է պորտուգալական ակումբի պաշտոնական կայքը: Ղազարյանը խզել է պայմանագիրը ակումբի հետ երկկողմ համաձայնությամբ: «Շավիշը» հաջողություն է մաղթել Ղազարյանին հետագա կարիերայում: Դեռևս հայտնի չէ, թե որտեղ կշարունակի կարիերան հայ ֆուտբոլիստը:

    Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրը Շավիշի հետ. Պաշտոնական
  • Պորտուգալիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակում «Շավիշը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը, հյուրընկալել է «Ռիու Ավեին» և ոչ-ոքի է խաղացել: Թիմերը մեկական գոլ են խփել. 27-րդ րոպեին հյուրերին առաջ է մղել Ռուբեն Սեմեդուն, իսկ «Շավիշի» պատասխան գոլը 82-րդ րոպեին խփել է Նիլտոնը: Գևորգ Ղազարյանը, որը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու…

    Շավիշը ոչ-ոքի է խաղացել, Գևորգ Ղազարյանը մասնակցել է երկրորդ կեսին
  • Պորտուգալական Պրիմեյրա-լիգայի 24-րդ տուրում «Շավիշը» սեփական հարկի տակ ընդունել էր «Սանտա Կլարային»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ առանց գոլերի: Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը «Շավիշի» կազմում հայտավորված էր հանդիպմանը և փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին: Առաջնության 24 տուրերից հետո «Շավիշը» մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականում է: Հաղորդում է armsport.am-ը։

    Շավիշը ոչ-ոքի խաղաց, Ղազարյանը մասնակցեց խաղին
  • Պորտուգալիայի առաջնության 23-րդ տուրում «Բենֆիկան» սեփական հարկի տակ ընդունել է «Շավիշին»: Հանդիպումը կայացել է Լիսաբոնի «Դա Լուշ» ստադիոնում և ավարտվել տանտերերի` 4:0 հաշվով հաղթանակով: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը «Շավիշի» կազմում հայտավորված է եղել այս հանդիպմանը, սակայն այդպես էլ խաղաժամանակ չի ստացել: Հայ ֆուտբոլիստը տևական ժամանակ վերականգնվում էր վնասվածքից ու խաղադաշտ վերադարձավ փետրվարի 17-ի`…

    Շավիշը ջախջախիչ պարտություն է կրել Բենֆիկայից. Ղազարյանը չի մասնակցել խաղին
  • Պորտուգալիայի Պրեմիեր լիգայում կայանում են 22-րդ տուրի հանդիպումները: Այսօր «Շավիշը» սեփական հարկի տակ մրցել է «Բոավիշտայի» հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Երկարատև դադարից հետո «Շավիշի» կազմում խաղադաշտ է վերադարձել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը: Մեր ընտրանու խաղացողը հայտավորված է եղել հանդիպմանը ու դաշտ է դուրս եկել 71-րդ րոպեին՝ փոխարինելով Մակեդոյին: Ղազարյանը վնասվածքի պատճառով…

    Գևորգ Ղազարյանը խաղադաշտ վերադարձավ
  • Հայաստանի ազգային հավաքականի ու պորտուգալական «Շավիշի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը վերականգնվում է վնասվածքից, որը ստացել էր Պորտուգալիայի առաջնության 13-րդ տուրի խաղում: Դեկտեմբերի 17-ին «Մորեյրենսի» դեմ անցկացրած խաղից հետո Ղազարյանը խաղադաշտ դուրս չի եկել: Ֆուտբոլիստն իր «Ինստագրամի» «սթորի» բաժնում տեղադրել է տեսանյութեր մարզասրահում կատարած վերականգնողական վարժություններից: Հայտնում է armsport.am-ը։

    Գևորգ Ղազարյանը վերականգնվում է վնասվածքից