շարժասանդուղք
Հոնկոնգում 9 մարդ է տուժել մետրոյում շարժասանդուղքի անսարքության պատճառով
Հոնկոնգի մետրոպոլիտենում 9 մարդ է տուժել՝ շարժասանդուղքի հետ կապված միջադեպի պատճառով: Ինչպես հաղորդվել է, դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 9:00-ին Ngau Tau Kok կայարանում: 9 մարդ տուժել է, երբ շարժասանդուղքի աջ կողմից երկաթյա վահանակը դուրս է եկել: Վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել: Միջադեպի պատճառներն ուսումնասիրվում են:

