Շարքային

  • Կներդրվի շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայությունից պայմանագրայինի անցման նոր համակարգ

    Կներդրվի շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայությունից պայմանագրայինի անցման նոր համակարգ

    Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային և սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց»: «Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության…

  • Azat TV

    19-ամյա զինվորի կյանքը փրկել չի հաջողվել. Դժբախտ պատահար ՀՀ զորամասերից մեկում

    ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Օգոստոսի 21-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը (ծնված 2001թ.) կորցրել է գիտակցությունը: Ժամկետային զինծառայողը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: ՀՀ ՊՆ-ն խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

  • Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած զինծառայողը մահացել է

    Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած զինծառայողը մահացել է

    Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ), հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Շարքային Արթուր Մուրադյանը ծանր վիրավորում էր ստացել ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխվել էր ՊՆ ԿԿԶՀ և գտնվում էր ծայրահեղ…

  • Շարքային Սասուն Մարգարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ծառայակցին և սպային

    Շարքային Սասուն Մարգարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ծառայակցին և սպային

    Ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Մարգարյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ լեյտենանտ Հ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ…

  • Շարքային Արման Հակոբյանի մահվան դեպքի առթիվ քրգործի կասեցված վարույթը վերսկսվել է

    Շարքային Արման Հակոբյանի մահվան դեպքի առթիվ քրգործի կասեցված վարույթը վերսկսվել է

    Հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբի շրջանակներում այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում: Հանդիպմանը ներկա են գտնվել շարքային Արման Հակոբյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նյութերը ուսումնասիրած հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: Վերջիններս ավելի վաղ Քննչական կոմիտե էին ներկայացրել քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ զեկույց, որտեղ մատնանշել էին դեպքի բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ մի շարք գործողություններ: Ներկայացված զեկույցը ուսումնասիրման…