շարքային զինծառայող
Համածառայակցի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել շարքային զինծառայող
Նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել շարքային Վահե Հովսեփի Հովսեփյանը (ծնված՝ 2002թ.): Պաշտպանության նախարարությունից NEWS.am–ին հայտնում են, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել շարքային զինծառայող
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: