շնաձուկ
Եգիպտոսում՝ Հուրգադա առողջարանային քաղաքի մոտ, 3 մետրանոց շնաձուկը մեկ օրում սպանել է երկու զբոսաշրջիկի։ Այս մասին հայտնել են երկրի շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունից։ Գիշատիչի առաջին զոհը ավստրիացի 68-ամյա կին է: Շնաձուկը զբոսաշրջիկների աչքի առաջ կծել է նրա ձեռքն ու ոտքը։ Ստացած վնասվածքներից տուժածը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Նույն օրը առաջին հարձակման վայրից 200…
National Geographic-ը նկարահանել է, թե շնաձկներից մեկը ինչպես է հոշոտում մյուս շնաձկանը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են միմյանց դեմ պայքարում երկու սպիտակ շնաձկները: Նախ նրանցից մեկը կուլ է տալիս ձկնորսական խայծը, այնուհետև հարձակվում է նույն տեսակի շնաձկան վրա ու ատամներով ջրի խորքը տանում: «Սա պարզապես մի շնաձկան մյուսի վրա կատարած հարձակում չէ։ Մեծաթիվ ու…
Ատլանտիկայի ափի սպիտակ մեծ շնաձուկը թվիթերյան էջ ունի: Հաղորդվում է, որ ավելի քան 2,7 մետր երկարություն ունեցող կենդանին հայտնաբերվել է ամերիկյան Դելմարվայի ափին: OCEARCH հետազոտական խմբի աշխատակիցներն ուսումնասիրել են շնաձկան տեղաշարժը: Նրանք հսկայական կենդանու համար հրապարակունների համար անձնական էջ են բացել Twitter-ում: Շնաձուկը կրում է Բրանսուիկ անունը: Այն արդեն 300 հետևորդ ունի: Էջում հրապարակվում են…
UPI-ի փոխանցմամբ՝ Ֆլորիդայում Սթեն Բաթլզը շենքի 28-րդ հարկից նկարահանել է, թե ինչպես է զբոսաշրջիկ կնոջ կողքով աննկատ լողում շնաձուկ։ Տեսանյութում երևում է, որ կինը սկզբում չի գիտակցում շնաձկան գոյության փաստը և հանգիստ լողում է ջրում մինչև ափին գտնվողներից ինչ-որ մեկը սկսում է բացականչել շնաձկան մասին։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում․
Ավստրալիայի արևելքում շնաձուկը 25-ամյա տղամարդու վրա է հարձակվել, հայտնում է SBS-ը: Շնաձուկը հարձակվել է երիտասարդի վրա, երբ նա Հարդի խութերի մոտ լողում էր: Գիշատիչը վնասել է տղայի ազդրը, նշում է հեռուստաալիքը: Նշվում է, որ երիտասարդին ուղղաթիռով շտապ հոսպիտալացրել են: Նրա վիճակը կայուն է: