շնորհավորական ուղերձ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ-Ասադին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ` Սիրիայում խաղաղությանն ու երկխոսությանն ուղղված Ձեր ջանքերը հնարավորություն կտան հաղթահարելու երկրում առկա ճգնաժամը: Վստահ եմ, որ հայ-սիրիական ավանդական ջերմ և բարեկամական հարաբերությունները համատեղ ջանքերի…
Մենք պիտի նորից շտկենք մեր մեջքը, կանգնած մնանք և առաջ նայենք. Միրզոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել։ «Մայիսի 28-ը գալիս է մեզ հիշեցնելու, որ անգամ ծանրագույն հարվածներ ստանալուց հետո, միևնույն է, հայ ժողովուրդն ի զորու է շտկել մեջքը, կանգնած մնալ և առաջ նայել։ Մենք պիտի նորից շտկենք մեր մեջքը, կանգնած մնանք և առաջ նայենք։ Շնորհավո՛ր Առաջին Հանրապետության տոնը»,- ասված է Արարատ Միրզոյանի ուղերձում։…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Միխել Մարտինին՝ ազգային տոնի առթիվ: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իռլանդիայի բարեկամ ժողովրդին Իռլանդիայի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ: Հայաստանը մեծապես կարևորում է Իռլանդիայի հետ ընդհանուր արժեհամակարգի վրա խարսխված երկկողմ և բազմակողմ փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների։ Վստահ եմ, որ…
Պատմությունը ցույց է տվել, թե ինչքա՛ն ուժեղ է հայ կինը․ նախագահի ուղերձը
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի՝ Մարտի 8-ի առթիվ։ Ուղերձը ներկայացրել է նախագահի պաշտոնական կայքը։ «Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Շնորհավորում և բարեմաղթանքներս եմ հղում Կանանց տոնի առթիվ: Մեր պատմության ընթացքը ցույց է տվել, թե ինչքա՛ն ուժեղ է հայ կինը՝ մեր վերածննդի խորհրդանիշը: Պատահական չէ, որ մեր արժեհամակարգում կնոջ հանդեպ վերաբերմունքը սիրո,…
Տասնամյակներ շարունակ լեզուն եղել է մեր միասնականության հիմնասյունը. Դումանյան
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ և կարևոր տոնի՝ Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ, որը Հայաստանում նշվում է 2005 թ.-ից ի վեր: Այս տոնը մեզ համար հայապահպանության, ազգային ինքնության խորհուրդ ունի, և սա լավ առիթ է մեկ անգամ ևս գնահատելու և վերարժևորելու…
Հայոց բանակի զինվորի ու սպայի սխրանքը երբեք չի մոռացվի․ Օնիկ Գասպարյանի շնորհավորանքը
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի կազմավորման 29-ամյակի առթիվ։ Ուղերձում ասվում է․ «Հարգելի΄ զինակից ընկերներ, Այսօր մեր զինված ուժերի կազմավորման 29-ամյակն է: Յուրաքանչյուրիս համար պատմական նշանակություն ունեցող այս օրը մենք նշում ենք դառնության զգացումով, բայց մեր սրտերը լցված են նաև հպարտությամբ: 2020թ. սեպտեմբերի 27-ին զինված ուժերը պատվով ընդունեցին նետված մարտահրավերը…
Այսօր ռազմական բժիշկների մասնագիտական տոնն է
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շնորհավորական ուղերձը ռազմական բժիշկներին` մասնագիտական տոնի կապակացությամբ. «Սիրելի’ ռազմական բժիշկներ, Շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ և երախտագիտությունս հայտնում պատերազմական այս ծանր օրերին հերոսական աշխատանքի ու բազմաթիվ կյանքեր փրկելու համար: Անգնահատելի է ձեր անմիջական մասնակցությունն ու ներդրումը մեր զինվորների ֆիզիկական և հոգևոր առողջական վիճակի պահպանման գործում: Այս օրերին եզակի համախմբվածություն է ցուցաբերել…
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Զելենսկուն Անկախության օրվա առթիվ
Ուկրաինայում ՀՀ դեսպանության Facebook-յան էջից տեղեկանում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Անկախության օրվա առթիվ: «Վստահ եմ՝ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի հարստացնել հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունների օրակարգը եւ նոր թափ հաղորդել բարեկամական հարաբերություններին՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ վստահության սկզբունքների վրա»,-նշված է ուղերձի տեքստում։ https://www.facebook.com/armembukraine/posts/592389641439261
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կորեայի Հանրապետության նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինին՝ երկրի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ: «Գոհունակությամբ եմ արձանագրում, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մենք կարողացել ենք Հայաստանի և Կորեայի միջև ձևավորել ջերմ գործընկերային հարաբերություններ։ Հայաստանը մեծապես շահագրգռված է խորացնելու և ընդլայնելու Կորեայի հետ բազմաշերտ համագործակցությունը»,- ասված է նախագահի ուղերձում։…
Փաշինյանը շնորհավորել է Հնդկաստանի վարչապետին
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին երկրի Անկախության օրվա կապակցությամբ, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ հնդիկ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդական ջերմ…
Նախարարի շնորհավորական ուղերձը՝ Շախմատի համաշխարհային օրվա առթիվ
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ Շախմատի համաշխարհային օրվա առթիվ։ Շնորհավորանքը ներկայացրել է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը։ «Հայաստանի և մի շարք երկրների նախաձեռնությամբ՝ Միավորված ազգերի կազմակերպությունը հուլիսի 20-ը հայտարարել է Շախմատի համաշխարհային օր։ Բոլորիս սրտանց շնորհավորում եմ Շախմատի համաշխարհային օրվա կապակցությամբ։ Սա այն մարզաձևերից է, որ միավորում է տարբեր երկրների՝ մրցահարթակ բերելով ոչ…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին՝ 80-ամյա հոբելյանի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հարգելի Նուրսուլթան Աբիշի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր 80-ամյա հոբելյանի առթիվ: Ձեր՝ Ղազախստանի զարգացմանը և եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը միտված երկարամյա ջանքերի շնորհիվ արձանագրվել է էական առաջընթաց: Նշանակալի է Ձեր անձնական ներդրումը նաև հայ-ղազախստանյան հարաբերությունների…
Պուտինը շնորհավորել է Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորանք է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Մեծարգո Արմեն Վարդանի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ։ Ռուսաստանում բարձր են գնահատում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում Ձեր ակտիվ շահագրգռությունը։ Համոզված եմ, որ երկկողմ կառուցողական…
Դուք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր հերոսներն եք․ Փաշինյանը՝ բուժաշխատողներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ։ Ուղերձը հրապարակվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։ «Սիրելի՛ բուժաշխատողներ, Առողջապահական համակարգի հարգելի՛ ներկայացուցիչներ, Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։ Այս տարի ձեր մասնագիտական տոնը մենք նշում ենք դժվարին իրավիճակում՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ։ Չափազանցություն չէ՝ դուք կորոնավիրուսի դեմ…














