շնորհավորական ուղերձ
Պետությունը միշտ ձեզ հետ է․ Արցախի նախագահի շնորհավորական ուղերձը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառման միջոցով շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ։ «Թանկագի՛ն բուժաշխատողներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ: Այսօր՝ այս հիշարժան օրը, դուք տոնում եք յուրահատուկ պայմաններում: Ամբողջ աշխարհում տարածված նոր կորոնավիրուսային համավարակի պատճառով դուք նորից հայտնվել եք առաջնագծում, ինչպես տասնամյակներ առաջ՝ Արցախյան պատերազմի ծանր ու…
Դու հպարտության առարկա ես հորդ համար․ Ռոնալդուի շնորհավորանքը
Կրիշտիանո Ռոնալդուն շնորհավորական ուղերձ է հղել որդու ծննդյան կապակցությամբ ու դրան կից հրապարակել լուսանկար։ «Չեմ կարողանում հավատալ, որ իմ տղան արդեն 10 տարեկան է: Որքան արագ է թռչում ժամանակը։ Դու միշտ հպարտության առարկա ես եղել քո հոր համար, որն այդքան շատ է քեզ սիրում: Շնորհավորում եմ: Սիրում եմ քեզ», – գրել է Ռոնալդուն: https://www.instagram.com/p/CBh71KRgsOx/?utm_source=ig_embed
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլան-դիայի Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ: Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ…
ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձը՝ Հանրապետության տոնի առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետութայն տոնի առթիվ։ Այն ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։ «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն, Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ: 1918 թվականի մայիսի 15-ին Ալեքսանդրապոլը գրավելուց հետո, մայիսի 21-ին թուրքական առաջապահ ուժերը հասել էին Սարդարապատ գյուղ և թվում…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ Վրաստանի ազգային տոնի առթիվ, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Ավելի քան 100 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության հռչակմամբ Վրաստանի ժողովուրդն…
ՀՀ վարչապետը մի շարք շնորհավորական ուղերձներ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք շնորհավորական ուղերձներ է հղել։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Փաշինյանը ուղերձները հղել է Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ։ Դրանք հասցեագրվել են Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահին, Թունիսի Հանրապետության վարչապետին, Իրաքի Հանրապետության վարչապետին, Լիբանանի Հանրապետության վարչապետին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահին,…
Հաճելի է, որ մեր քաղաքի վաղվա օրը կերտելու են այսօրվա փայլուն սերնդի շրջանավարտները․ Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր էջի գրառման միջոցով շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին։ Ուղերձը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի շրջանավարտներ, Ձեր դպրոցական կյանքի վերջին շաբաթն է ավարտվում: Գիտեմ, որ այլ կերպ էիք պատկերացնում կյանքի այս հատվածի ամփոփումը: Հուսով եմ՝ չեք տխրել այս չնախատեսված շրջադարձից, որովհետև կյանքի ցանկացած անակնկալ իր հետ նոր փորձառություն է բերում, հետևաբար՝…
ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ: «Թանգարանների հարգելի՛ աշխատակիցներ, Միջազգային հանրությունը 1978 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր` Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով: Թանգարանային հարուստ ժառանգություն ունեցող մեր երկիրն արդեն 4 տասնամյակ է, ինչ դարձել է այս նախաձեռնության ակտիվ մասնակից և ջատագով: Թանգարանները մեր մշակույթի,…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի վարչապետին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի Թագավորության վարչապետ Էռնա Սոլբերգին Սահմանադրության օրվա կապակցությամբ, հայտնում են վարչապետի պաշտոնական կայքից։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Նորվեգիայի բարեկամ ժողովրդին Նորվեգիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Ջերմությամբ եմ հիշում Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մեր ունեցած հանդիպումը, որի ժամանակ հաճելի զրույց ունեցանք:…
Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ։ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին հղելով իր շնորհավորական մաղթանքները, մասնավորապես նշում է․ «Այս փառահեղ օրը մենք առանձնահատուկ երախտագիտությամբ և հպարտությամբ ենք հիշում մեր ընդհանուր հերոսներին, որոնք արիություն և խիզախություն են ցուցաբերել ծանր մարտերում, մեր խորին հարգանքի…
Մենք ապացուցեցինք, որ կարող ենք կռվել մինչև վերջին շունչը ու պաշտպանել հող հայրենին․ Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում ներկայացրել է ԱՀ նախագահի պաշտոնական կայքը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ, Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե…
Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել, որով շնորհավորել է լրագրողներին՝ մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով: Շնորհավորական ուղերձն ամբողջությամբ ներկայացնում են ստորև․ «Սիրելի՛ լրագրողներ, Մամուլի սիրելի՜ ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով: Այս տարի COVID-19 վարակը մամուլի ու լրագրության համար առաջացրեց անսպասելի մարտահրավերներ. արտակարգ դրություն, արագ փոփոխվող…
ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ոստիկնության օրվա առթիվ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ոստիկանության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես նշվում է. «Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ, ՀՀ դատախազության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ, որը մասնագիտական տոն լինելուց առաջ նախ համակարգի կայացվածության և մեր պետականության ամրապնդման, ներքին անվտանգության ակունքներում վերջինիս կանգնած լինելու խոսուն վկայությունն…
Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին
Ազատ Դեմոկրատներ կուսակցության շնորհավորական ուղերձը Արայիկ Հարությունյանին` Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հարգարժան պարոն Հարությունյան, Շնորհավորում ենք Ձեզ, Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեների բարձր ցուցանիշով համոզիչ հաղթանակ տանելու կապակցությամբ: Այս բարդ և պատասխանատու ժամանակաշրջանում, կազմակերպելով բարձր մակարդակի համապետական ընտրություններ, Արցախի ժողովուրդն ու իշխանություններն աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց հավատարմությունը ժողովրդավարական արժեքների վրա…










