Շշի Մելո
Հայտնի է դարձել «Շշի Մելո» անունով հայտնի գործարար Մելիք Մանուկյանի դեմ օգոստոսի 2-ին իրականացված մահափորձի շարժառիթը։ Մեր տեղեկություններով՝ գործարարը ցուցմունք է տվել և հայտնել, որ մահափորձի պատճառը երկու տարի առաջ իրեն պատկանող ապակե տարաների գործարանում տեղի ունեցած միջադեպն է։ Մանուկյանը կասկածներ է հայտնել, որ իր նկատմամբ իրականացված մահափորձի պատվիրատուն այդ միջադեպի մասնակից, քրեական հեղինակություն Ազատանցի…
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանը այսօր՝ օգոստոսի 8-ին, որոշում կայացրեց բավարարել քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի եղբորը՝ «ՍԱՄ-ՀԱՐ» ՍՊԸ տնօրեն, գործարար Ռոբերտ Մանուկյանին, հայտնում է News.am-ը: Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել օգոստոսի 6–ին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու…
ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» անունով հայտնի Մելիք Մանուկյանի դեմ իրականացված մահափորձի դեպքի վայրից մեքենան հեռացնելու գործով օգոստոսի 3–ին ձերբակալված Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը, երեկ երեկոյան ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Մանուկյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գեղամ Մարգարյանի մի քանի ժամ քննելով ձերբակալման որոշման դեմ նրա պաշտպանի…
Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը։ Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի հասարակայության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ «Քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ռոբերտ Մելիքյանը»,-ասաց նա։ Վերոնշյալ հոդվածը վերաբերում է արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտմանն օժանդակելուն։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ օգոստոսի 2-ին Երևան-Սևան ավտոմայրուղու…
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի հունվարի 29-ին Կոտայքի մարզում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում և նրան հարակից տարածքում տեղի…