շոգենավ
«Նեպտուն» ստորջրյա արշավախմբի անդամները տեսանյութ են հրապարակել 1895 թվականին՝ Սևծովյան նավատորմի «Պենդերակլիա» նավին բախվելու հետևանքով կործանված «Գեներալ Կոցեբու» շոգենավից: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, կադրում երևում են կտավների հատվածներ, որոնց մեջ ենթադրաբար կան հայ հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավները: Արշավախմբի անդամները դեռևս չեն շտապում բարձրացնել պահպանված ցուցանմուշները՝ դրանք կորցնելու վտանգից ելնելով: Փորձաքննության ղեկավար Ռոման Դունաևի խոսքով՝…
Սև ծովում կմեկնարկեն խորհրդային «Արմենիա» շոգենավի որոնողական աշխատանքները: Շոգենավը խորտակվել էր 1941 թվականին գերմանական օդուժի ռմբակոծման հետևանքով: Արդեն մայիսից կսկսվի խորտակման հավանական տեղանքի ուսումնասիրությունը, այնուհետ կիրականացվեն բուն որոնողական աշխատանքները: «Արմենիա» շոգենավը խորտակվել էր Ղրիմի ափամերձ շրջանում, 1941 թվականի նոյեմբերի 7-ին: Այս խորտակումը համարվում է աշխարհում ամենամեծ ծովային աղետը, որը, ըստ տարբեր տվյալների, 5-ից 10 հազար…