շոգեր

  • Արարատի գագաթի ձյունը հալչում է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Արարատի գագաթի ձյունը հալչում է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Սաստիկ շոգերը բացասական հետևանք են թողել Արարատ լեռան գագաթային հատվածի ձնածածկույթի համար։ Դրանք սկսել են հալչել ու հողի հետ խառնվելով՝ դառնալով ցեխաջուր, հոսում են ստորոտին մոտ գյուղերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է թուրքական Haberturk գործակալությունը։ Նշվում է, որ նման հալոցքը չտեսնված բան է, առնվազն՝ վերջին 40 տարիների համար։ https://www.youtube.com/watch?v=yGkiNjOI0Ss

  • Ռիոյի կենդանաբանական այգում պայքարում են շոգերի դեմ

    Ռիոյի կենդանաբանական այգում պայքարում են շոգերի դեմ

    Ռիո դե Ժանեյրոյում շոգերը չեն նահանջում: Տեղի կենդանաբանական այգու կենդանիների համար հատուկ սննդակարգ է մշակվել:  Արջին օրական մի քանի անգամ հյուրասիրում են մրգային պաղպաղակ, առյուծներին մատուցվում է սառեցված մսամթերք, իսկ մյուս կենդանիներին՝ սառեցված բանջարեղեն:   Բացի այդ, հսկա փղի համար օրեկան 3 անգամ լոգանք է կազմակերպվում:   Նշենք, որ Ռիոյում հաստատվել է 35 աստիճան տաքություն: