Շոմբի Շարփ
Կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում հերթական քննարկումը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում հերթական քննարկումը: Պայմանավորվածության համաձայն նախորդ քննարկումից երեք ամիս անց Հայաստանում աջակցության ծրագրեր իրականացնող երկրների դեսպանների ու միջազգային կազմակերպությունների հայկական ներկայացուցչությունների, ինչպես նաև Կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Կառավարության…
Սկսվում է Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթը. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է ՄԱԿ-ի հինգերորդ Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթվա շրջանակներում անցկացված մամուլի ասուլիսին: Ասուլիսին են մասնակցել նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ոստիկանության, հասարակական կազմակերպությունների և այլ ներկայացուցիչներ: Մինչ ասուլիսը` նախարար Արսեն Թորոսյանն ու Հայաստանի ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը միասին բեմադրել են ավտովթար՝ ցույց տալու ամրագոտիների կարևորությունը։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/1200068240158131/ Շարփը…
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի հայաստանյան կազմակերպությունների ղեկավարներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի հայաստանյան կազմակերպությունների ղեկավարներին՝ ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի կառույցների միջև տարբեր ուղղություններով համագործակցությունը և բարձր գնահատել մեր երկրում համատեղ իրականացվող ծրագրերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է հավակնոտ բարեփոխումների օրակարգ և անհրաժեշտ է վերջինիս ու ՄԱԿ-ի կառույցների ծրագրերի…
ՄԱԿ-ը և ԱԻՆ-ը հումանիտար առաքելության կրողներ են․ Ֆելիքս Ցոլակյան
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին: Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԿ-ՀՀ կառավարություն համագործակցությունը: 2015թ. հուլիսին ՀՀ վարչապետի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի կողմից ստորագրվել է «Հայաստան-ՄԱԿ զարգացման աջակցության շրջանակ 2016-2020թթ.» ծրագիրը, որն իր մեջ ներառում է կազմակերպության հետ համագործակցության հիմնական ուղղությունները: 2016-2020թթ. շրջանակային փաստաթուղթը հանդիսանում է Հայաստանի և…
«Թավշյա հեղափոխությունից հետո նոր հեռանկարներ են բացվել ՄԱԿ-ի հետ համագործակցության առավել ընդլայնման ու ամրապնդման համար», – Տիգրան Ավինյան
Gov.am-ը գրում է. Նոյեմբերի 21-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարությամբ տեղի ունեցավ 2016-2020թթ. ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև համագործակցության ծրագրի միջնաժամկետ վերանայմանը նվիրված նիստ: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասաց, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ՄԱԿ-ի և դրա մասնագիտացված կառույցների հետ…





