Շոյգու
Ռուսաստանում սկսվել է զորքերի մարտունակության ստուգումը. Շոյգու
ՌԻԱ-Նովոստի-ի հաղորդմամբ` ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ՌԴ զինված ուժերում մարտական պատրաստության պլանային ստուգումներ են սկսվել: «Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` ռազմական կառավարման մարմիններում, կազմավորումներում և զորամասերում վերահսկիչ ստուգումներ են սկսվել: Զորքերը դուրս են եկել հրաձգարաններ` տակտիկական, հատուկ տակտիկական, երկկողմ զորավարժանքներ իրականացնելու համար»,- հայտնել է նա:
Հարությունյանն ու Շոյգուն անդրադարձել են Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումներին
Մարտի 23-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը։ Դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայկական զինված ուժերում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները, հայ-ռուսական ռազմական համագործակցության, մասնավորապես՝ համատեղ զորախմբերի միասնական գործողությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից…
Ժամանակն է՝ Հայաստանն ու Ադրբեջանն անցնեն երկխոսության. Շոյգու
Ղազախական Tengrinews.kz-ին տված հարցազրույցի ընթացքում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո, Մոսկվայի միջնորդությամբ, Երևանն ու Բաքուն կարող են անցնել երկկողմ երկխոսության հաստատմանը։ «Բայց այն, ինչ արվել է այսօր, նախ այն է, որ մարդիկ դադարել են միմյանց սպանել: Երկրորդ, հուսով եմ, որ հիմա ժամանակն է, որ նրանք անցնեն…
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը
Ռուսական կողմի նախաձեռնությամբ փետրվարի 25-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը։ Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելությանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի…
Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ
Հունվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերը, Լեռնային Ղարաբաղում օպերատիվ իրավիճակին, գերիների և պատանդների վերադարձին, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքներին առնչվող մի շարք խնդիրներ։ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել…
ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և նրա գլխավորած պատվիրակությանը: https://www.facebook.com/armgovernment/videos/375547730210703






