Շվեցարիա
Շվեյցարիան նախատեսում է 1,7 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային
Ուկրաինայում և Մոլդովայի Հանրապետությունում Շվեյցարիայի դեսպան Ֆելիքս Բաումանը հայտարարել է, որ Շվեյցարիայի կառավարությունը ծրագրում է առաջիկա չորս տարիների ընթացքում 1,7 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինայում վնասված օբյեկտների վերականգնման ծրագրերին։ «Մեր համագործակցության կարևոր կետը մնում է «Վաղ վերականգնման» ծրագրերը, որոնց շրջանակներում Շվեյցարիայի կառավարությունը նախատեսում է առաջիկա չորս տարիների ընթացքում 1,5 միլիարդ շվեյցարական ֆրանկ հատկացնել Ուկրաինայում վերականգնողական ծրագրերի…
Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Լիվիա Լյոյի հետ
Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Լիվիա Լյոյի հետ: Արարատ Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ հատուկ ընդգծելով ուժի և ուժի կիրառման սպառնալիքով սեփական առավելապաշտական նկրտումներին հասնելու Ադրբեջանի որդեգրած քաղաքականության անընդունելիությունը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել…
Շվեյցարիայի նախագահը Պուտինի հետ կքննարկի Արցախի հարցը
Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենն երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ինքն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կքննարկեն Արցախյան հակամարտությունը: Ավելի վաղ Շվեյցարիայի արտաքին գերատեսչության ղեկավարն էր ասել, որ Պարմելենի և Պուտինի հանդիպմանը կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը: «Այս հարցը առաջնահերթ նշանակություն ունի, և այն ընդգրկված է…
Հայտարարություն է տարածել Ավստրիայի Հայաստանի դեսպանությունը
Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Facebook-ում. «‼️Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ և ՍԼՈՎԱԿԻԱՅՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ավստրիայի Հանրապետության եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարության ծանուցումը Երկուշաբթի օրվանից՝ 16.03.2020, ժամը 24:00-ից կդադարեցվի Շվեյցարիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի հետ օդային և երկաթուղային հաղորդակցությունը: Երեքշաբթի օրվանից՝ 17.03.2020 կդադարեցվի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների, Ռուսաստանի և Ուկրաինայի հետ օդային հաղորդակցությունը:…