շտապ օգնության ուղղաթիռ
Իրանում շտապ օգնության ուղղաթիռ է կործանվել, կան զոհեր
Իրանի արևմուտքում շտապ օգնության ուղղաթիռ է կործանվել, ինչի պատճառով 5 մարդ է մահացել, հայտնում է IRNA գործակալությունը: Նշվում է, որ միջադեպի պատճառով մահացել է ուղղաթիռի անձնակազմի 3 անդամ և երկու բուժաշխատող: Այս պահին պարզվում են վթարի պատճառները: