շրջափակում
Արցախի շրջափակման 51-րդ օրը 10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Արցախի կառավարությանը հրապարակել է շրջափակման 51-րդ օրվա վիճակագրական տվյալները. 9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 188 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 540 քաղաքացի զրկվել է…
Արցախում 169 երեխա ծնվել է շրջափակման մեջ
Ադրբեջանի կողմից շրջափակման, գազի և էլեկտրականության մատակարարման խափանման պատճառով Արցախի բնակարաններում սկսել են տեղադրվել փայտի վառարաններ: Այդ մասին ասված է Արցախի կառավարության տեղեկագրում (շրջափակման 46-րդ օր): Ցուրտ ձմռան պայմաններում, առանց բնական գազի օգտագործման հնարավորության և թերի էլեկտրամատակարարման պայմաններում Արցախի բնակիչները, որպես ջեռուցման և սնունդ պատրաստելու այլընտրանքային տարբերակ, ստիպված սկսել են իրենց բնակարաններում փայտի վառարաններ տեղադրել։…
Արցախի ՆԳՆ ուղեցույցը շրջափակման պատճառով հանրապետությունում մեքենաները հաշվառել չկարողացողների համար
Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ՀՀ-ից կամ այլ երկրներից ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ և ճանապարհի շրջափակման պատճառով չեն կարողացել վերադառնալ Արցախ՝ հաշվառելու տրանսպորտային միջոցները (ստանալ հաշվառման համարանիշ և տեխանձնագիր), կարող են ՀՀ ոստիկանության ՃՈ roadpolice.am կայքում նախապես կատարել տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների համար հերթագրում՝ նշելով Երևանի հաշվառման քննական բաժին: Այս մասին…
Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և պահանջում անհապաղ վերականգնել տեղաշարժի ազատությունը
Եվրոպական խորհրդարանի (ԵԽ)՝ հունվարի 16-ից 19-ի լիագումար նստաշրջանի ընթացքում՝ հունվարի 18-ին կայացած քվեարկությամբ, ընդունվեց «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) բանաձևը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զեկուցողը Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթրն էր: CFSP-ն արտաքին քաղաքական հարցերով ԵԽ տարեկան հիմնական զեկույցն է և դրանում որևէ ձևակերպման համաձայնեցում ու ընդունում ձևավորում է…
Արցախի շրջափակման հետևանքով 430 բուժառու զրկվել է վիրահատվելու հնարավորությունից
Արցախի կառավարության տեղեկագրի (շրջափակման 37-րդ օրը) համաձայն՝ 13 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 142 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով շուրջ 430 քաղաքացի զրկվել է վիրահատվելու…
Շրջափակում հանուն ապաշրջափակման. ԱԺԲ-ն ակցիա է իրականացրել
Ազգային ժողովրդավարական բևեռն այսօր կրկին «Շրջափակում՝ հանուն ապաշրջափակման» խորագրով ակցիա է իրականացրել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են՝ պահանջում են, որ ռուսաստանցի խաղաղապահները կատարեն եռակողմ հայտարարությամբ ստանձնած՝ Բերձորի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պարտավորությունը: Ակցիայի մասնակիցները, ինչպես նախորդ շաբաթ, այսօր էլ հավաքվել են «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում, իրենց աջակցությունն են հայտնել արցախահայությանը՝…
Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները. բանավեճ-քննարկում` Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում
Եվրոպական խորհրդարանի հունվարի 18-ի լիագումար նիստի օրակարգում ներառվել է հրատապ բանավեճ-քննարկում «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները» վերնագրով: Եվրոպական միության գործադիր մարմինների հետ նախատեսվող բանավեճում Եվրոպական խորհրդարանի անդամները հանդես կգան ելույթներով և կքվեարկեն նույն թեմայով մինչ այդ մշակվելիք հրատապ բանաձևին: Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ…
Մեկ ամիս շարունակվող շրջափակումը 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա. Արցախի ԱԳՆ
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա 120.000 բնակչության մեկ ամիս շարունակվող շրջափակումը 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա, նշված է Արցախի ԱԳՆ հայտարարությունում: Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել պետություններին, որոնք գործում են և՛ անհատապես, և՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, համաձայն մարդու իրավունքների պաշտպանության և ցեղասպանության հանցագործության կանխարգելման նկատմամբ ունեցած համընդհանուր…
Time պարբրականը անդրադարձել է Արցախի շրջափակմանը
Վերջին հինգ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը շրջափակել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընկած Լեռնային Ղարաբաղի շրջանը: Մինչ աշխարհի մեծ մասը տոնում էր Սուրբ Ծնունդն ու Նոր տարին, տարածաշրջանի ավելի քան 120000 հայ բնակիչներ՝ իրենց հայրենիքում, շրջապատված հայկական եկեղեցիներով, վանքերով ու հուշարձաններով, կտրվեցին աշխարհից, գրում է Time պարբերականը։ Ներկայացնում ենք հոդվածը՝ հատվածաբար: Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի մի խումբ…
Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին վերահաստատեցին Արցախի շրջափակման փաստը. Արցախի դատախազություն
Ադրբեջանի տեղեկատվա-քարոզչական շահերը սպասարկող լրատվամիջոցները հոդվածներ են հրապարակել, թե Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակման ընթացքում երկու ուղղություններով իրականացվել է 370 տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժ, որից 330-ը՝ ռուս խաղաղապահների կողմից, 31-ը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (այդ թվում շտապ օգնության մեքենաներ), իսկ շտապ օգնության 3 մեքենաները՝ «Արցախի բնակիչների կողմից»: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի դատախազության տարածած հաղորդագրությունից, հոդվածի…
HALO Trust-ը մտահոգ է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ
Ականազերծման գծով միջազգային ոչ կառավարական HALO կազմակերպությունը Լաչինի միջանցքի շրջափակման առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել: Կազմակերպությունը լրջորեն մտահոգված է դեպի ԼՂ մուտքի միակ տարբերակ հանդիսացող միջանցքի շարունակվող շրջափակմամբ: Գրեթե մեկ ամիս շրջափակումից հետո կազմակերպությունն ուշադիր հետևում է հումանիտար իրավիճակին: HALO Trust կազմակերպության շուրջ 100 աշխատակիցներ այսօր ԼՂ-ում են, և կազմակերպությունը հետևում է նրանց համար մթերքների…
Արցախին աջակցման հարցով Լոս Անջելեսի քաղաքապետի ու քաղաքային խորհրդի նախագահի նամակը Ջո Բայդենին
Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակում Հարգելի պարոն նախագահ, Վլադիմիր Պուտինի դաժանությունը ժողովրդավարությունը խեղդելու հարցում չի սահմանափակվում միայն Ուկրաինայով: Այսօր նրա գործողությունների պատճառով 120,000 էթնիկ հայ տղամարդիկ, կանայք և երեխաներ Արցախի ժողովրդավարական Հանրապետությունում ցրտահարության, սովի կամ բժշկական օգնության բացակայության պատճառով դանդաղ մահվան են առերեսվում: Ծավալվող այս հումանիտար աղետը Ադրբեջանի բռնապետ Ալիևի կողմից հրահրված կանխամտածված շրջափակման…
Փայլանը Էրդողանին կոչ է արել պատասխանատվություն ստանձնել Արցախի շրջափակումը դադարեցնելու համար
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Գարո Փայլանը դիմել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կոչ անելով «պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու համար»՝ փոխանցում է Ստամբուլում գործող հայկական «Ակոս» պարբերականը։ «Կովկասում խաղաղության և հանգստության հաստատումը, բախումների և լարվածության կանխումը նաև Թուրքիայի շահերից է բխում։ Եթե Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի վերացման ուղղությամբ բոլորս միասին…
Քննարկվել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը և դրա հետ կապված խնդիրները
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը: Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը և դրա հետ կապված խնդիրների լուծման ուղիները:
Արդեն երրորդ շաբաթն է, ինչ Արցախը շրջափակման մեջ է. Deutsche Welle-ի անդրադարձը
Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը լրատվական հաղորդման շրջանակում անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Նյութում նշվում է, որ արդեն երրորդ շաբաթն է, ինչ Արցախը շրջափակման մեջ է. Հայաստանին կապող միակ ճանապարհը փակել են ադրբեջանցի «էկոակտիվիստները»: «Ամանորի նախօրեին դատարկ են խանութները և սննդամթերքի շուկաները: Ստեփանակերտի դեղատներում սպառվում են կենսական նշանակության դեղորայքը և հիգիենայի…