շրջվել է
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 11:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Քանաքեռավան գյուղի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեի մոտակայքում «ZIL-130» մակնիշի…
Չինաստանի հարավում սեպտեմբերի 18-ին Գույչժոու նահանգում 47 մարդ տեղափոխող մարդատար ավտոբուս է շրջվել։ Մայրուղու վրա մեքենայի շրջվելու հետևանքով 27 մարդ է զոհվել։ Նշվում է, որ եւս 20 մարդ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել։ Նրանք այժմ բուժվում են հիվանդանոցում։ Միջադեպի պատճառները դեռ չեն բացահայտվում։ Հունիսին Դաղստանի Շամիլ թաղամասում վթարի է ենթարկվել նաև զբոսաշրջիկներով մեքենան։ Վթարի հետևանքով…
Թուրքիայում ուսանողներ տեղափոխող ավտոբուս է շրջվել։ NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ առնվազն երկու մարդ զոհվել է, 42-ը՝ վիրավորվել, նրանցից հինգի վիճակը ծանր է։ Նշվում է, որ նախնական տվյալներով՝ ավտոբուսի վարորդը տեղամասերից մեկում կորցրել է ղեկի կառավարումը և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։