Ոլորաններ

  • «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար` դժվարանցանելի։ Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Աբովյանի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Սևանի տարածաշրջանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց…

    Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
  • «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

    Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տրանսպորտային միջոցների համար
  • Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Դիլիջանի ոլորաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում,…

    Ապարանի, Թալինի և Արագածի ճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց
  • Մեկնարկել է Սպիտակի ոլորանների հիմնանորոգումը։ Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Լոռու մարզով անցնող կմ97+020-կմ104+700 հատվածում (7.68 կմ) աշխատանքներ է իրականացնում «Ճանապարհ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ քոնսալթ» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորվում է Հայաստանի պետական բյուջեից, շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ մոտ 1 մլրդ 348 մլն դրամ։ Այս պահին սկսվել են հողային աշխատանքները։ Կհիմնանորոգվի երթևեկելի մասը, կնորոգվեն հենապատերը, կտեղադրվեն…

    Սկսվել է Սպիտակի ոլորանների հիմնանորոգումը
  • Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Տիգրանաշենի ոլորանները՝ Երասխից միչև Լուսաշողի խաչմերուկ փակ են: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

    Տիգրանաշենի ոլորանները՝ Երասխից միչև Լուսաշողի խաչմերուկ փակ են