ոճի կուռք
Ջենիֆեր Լոպեսը կարժանանա «Ոճի կուռք» տիտղոսին
Vogue կանացի ամսագրի հաղորդմամբ՝ Հոլիվուդյան երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը «Ոճի կուռք» տիտղոսը կստանա Ամերիկայի մոդելագործների խորհրդի մրցանակաբաշխությանը (CFDA Awards)։ «Հագուստի օգնությամբ Ջենիֆեր Լոպեսը ցուցադրում է իր ինքնավստահությունն ու ուժը: Ամեն անգամ դիզայներները և երկրպագուները անհամբերությամբ են սպասում նրա նորաձևությունների հայտնվելուն»,-ընտրությունը մեկնաբանել է CFDA-ի հիմնադիր մոդելագործ Դիանա ֆոն Ֆրյուսթենբերգը