ոսկե ծիրան

  • Քևին Սփեյսին գալիս է Հայաստան. նա Ոսկե ծիրանի պատվավոր հյուրն է լինելու

    Քևին Սփեյսին գալիս է Հայաստան. նա Ոսկե ծիրանի պատվավոր հյուրն է լինելու

    «Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին՝ ոչ միայն իր սերնդի, այլև շատերի համոզմամբ՝ բոլորի ժամանակների լավագույն արտիստներից մեկը։ Սփեյսին ոչ միայն կրկնակի Օսկարակիր է, այլև արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին լավագույն թատերական դերակատարման համար, ինչպես նաև «Ոսկե գլոբուս» է ստացել՝ որպես «Հեռուստասերիալում լավագույն դերասան»:

  • Ռեժիսոր Թերի Ջորջը կղեկավարի Ոսկե ծիրան-ի այս տարվա մրցույթի ժյուրին

    Ռեժիսոր Թերի Ջորջը կղեկավարի Ոսկե ծիրան-ի այս տարվա մրցույթի ժյուրին

    Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։ Այս մասին հայտնում են «Ոսկե ծիրան»-ի գրասենյակից: Թերի Ջորջը երկու անգամ «Լավագույն սցենար» անվանակարգում առաջադրվել է Օսկար մրցանակաբաշխությանը։ 2012 թվականին «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում արժանացել է Օսկար մրցանակի։ Նրա հայտնի աշխատանքներից են «Հյուրանոց Ռուանդա», «Բռնցքամարտիկը», «Հոր…

  • Երևանի Ոսկե ծիրան 18-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հոկտեմբերին

    Երևանի Ոսկե ծիրան 18-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հոկտեմբերին

    Սեպտեմբերի 3-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը: Կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը, կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանը Նախարարի տեղակալ Արա…

  • ՀՀ կառավարությունն աջակցել է Ոսկե ծիրան կինոփառատոնի անցկացմանը

    ՀՀ կառավարությունն աջակցել է Ոսկե ծիրան կինոփառատոնի անցկացմանը

    ՀՀ կառավարությունը 25 մլն դրամ է տրամադրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որն իր հերթին հատկացված գումարը դրամաշնորհի պայմանագրի հիման վրա տրամադրելու է «Կինոյի զարգացման Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությանը: Որոշման ընդունումը պայմանավորված է 2021 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատշաճ կազմակերպման և իրականացման հանգամանքով: Միջոցառման նպատակներն են հայկական կինոարվեստի արժևորումը, հանրահռչակումը, ճանաչելիության բարձրացումը, կինոմշակույթի…

  • Ոսկե ծիրանը կանցկացվի հոկտեմբերին

    Ոսկե ծիրանը կանցկացվի հոկտեմբերին

    Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2021-ին տեղի կունենա հոկտեմբերի 3-10-ը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց փառատոնի մամուլի գրասենյակի ղեկավար Ռոզա Գրիգորյանը: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոքննադատներ Միքայել…

  • Ոսկե ծիրանը հարգանքի տուրք է մատուցում Ֆելլինիի և Գուեռայի 100-ամյա հոբելյաններին

    Ոսկե ծիրանը հարգանքի տուրք է մատուցում Ֆելլինիի և Գուեռայի 100-ամյա հոբելյաններին

    Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում տրվեց Ֆեդերիկո Ֆելլինիի և Տոնինո Գուեռայի 100-ամյա հոբելյանին նվիրված ծրագրի մեկնարկը: Փառատոնի մամուլի գրասենյակը հայտնում է, որ ծրագիրն ազդարարվել էր դեռևս այս տարեսկզբին: Ֆելլինիի ծննդյան օրը Հայաստանում Իտալիայի դեսպանությունը, «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը և «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան մասնաճյուղը համատեղ սկսեցին Ֆեդերիկո Ֆելլինիի և…

  • «Ոսկե ծիրանի» շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի հայ կինոյի վարպետներին

    «Ոսկե ծիրանի» շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի հայ կինոյի վարպետներին

    ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնի շրջանակում հարգանքի տուրք կմատուցի հայ կինոյի մեծանուն վարպետներին: Արդեն իսկ հուլիսին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում «Ոսկե ծիրանի» կողմից ստեղծված աստղային պուրակում բացվել են Աղասի Այվազյանի և Հրանտ Մաթևոսյանի աստղերը, ի նշանավորումն վարպետների 95 և 85-ամյա հոբելյանների, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Նոյեմբերի վերջին…

  • «Ոսկե ծիրանը» կմիանա համահայկական դրամահավաքին

    «Ոսկե ծիրանը» կմիանա համահայկական դրամահավաքին

    «Ոսկե Ծիրանի» Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Նոյեմբերի 1-ից՝ «Նվիրում Արցախին» նախագծով, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ 17-րդ փառատոնի ծրագրերի շրջանակում, կմիանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին, և մինչև նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումը կունենա համազգային դրամահավաքի անկանգ ընթացքին: Նոյեմբերի 1-ին՝ Կաննի միջազգային կինոփառատոնում ընդգրկված ֆրանսաբնակ…

  • Քաղաքապետարանում հյուրընկալել են «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի կինոգործիչներին

    Քաղաքապետարանում հյուրընկալել են «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի կինոգործիչներին

    «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի կազմկոմիտեի անդամները և փառատոնի հյուրերը հյուրընկալվել են Երևանի քաղաքապետարանում: Կարևորելով փառատոնի դերը մայրաքաղաքի մշակութային կյանքում՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ այն Երևանի ամենանշանակալից մշակութային միջոցառումներից մեկն է: «Երևանցիները երկարուձիգ ամիսներ առանձին հուզմունքով են պատրաստվում հուլիսյան այս տաք օրերին: Տարբեր սերունդների կինոսիրողները փառատոնի մեկնարկից շաբաթներ առաջ արդեն ծանոթացել են ծրագրին, կազմել…

  • «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի. Արայիկ Խզմալյան

    «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի. Արայիկ Խզմալյան

    Ամռանը հայաստանյան մշակութային կյանքը կակտիվանա սպասված և նշանավոր իրադարձությամբ. հուլիսի 7-ին կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը»: Հայաստանում սիրված ու նաև երկրի սահմաններից դուրս լայն ճանաչում գտած այս բացառիկ կինոփառատոնի մեկնարկն ազդարարել են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու կինոփառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում միջոցառման կազմակերպիչները լրագրողներին ներկայացրել…