ոսկե մեդալ
Հայաստանը ոսկի և արծաթ նվաճեց ծանրամարտի ԵԱ-ում 2025
Գարիկ Կարապետյանը ոսկի, Սիմոն Մարտիրոսյանը արծաթ նվաճեցին Հայաստանի համար Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգում։
Հայ ըմբիշները ոսկի և արծաթ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում 2025
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը հաջող ելույթ ունեցավ Սլովակիայում կայացած Եվրոպայի առաջնությունում։ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը կարիերայում չորրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը նվաճեց արծաթե մեդալ։
Լեւիկ Միքայելյանը Եվրոպայի չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցի մրցակցին Տիրանայում
Լեւիկ Միքայելյանը նվաճեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը՝ եզրափակչում հաղթելով ադրբեջանցի ըմբիշին։
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կոտբուսի աշխարհի գավաթի խաղարկությունում
Հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց Կոտբուսի աշխարհի գավաթում հենացատկի վարժությունում։
Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի չեմպիոն ծանրամարտում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի ներկայացուցիչ ծանրամարտիկ Վարազդատ Լալայանը փայլուն արդյունք է գրանցել Բահրեյնում ընթացող աշխարհի առաջնությունում՝ գերծանր քաշայինների պայքարում նվաճելով ոսկե մեդալ։ Լալայանը երկամարտում գրանցել է 467 կգ արդյունք (215 կգ պոկում + 252 կգ հրում) և արժանացել աշխարհի չեմպիոնի կոչմանը։ Նույն քաշային կարգում հանդես եկած հայազգի ծանրամարտիկ Գոռ Մինասյանը, որը ներկայացնում է Բահրեյնը, գրանցել է 455 կգ…
Մ-20 ԵԱ. Ալեքսանդր Լազարյանը՝ ոսկե մեդալակիր
Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Լազարյանը նվաճել է Մ-20 ծանրամարտի առաջնության 102 կգ քաշային կարգի ոսկե մեդալը՝ երկամարտում ցույց տալով 347 կգ արդյունք: Պոկում վարժությունում նա գրանցեց 154 կգ արդյունք՝ նվաճելով փոքր բրոնզ, իսկ հրումում՝ 193 կգ, արժանանալով փոքր ոսկե մեդալի։ Լազարյանի հաղթանակը Հայաստանի համար կարևոր ձեռքբերում է՝ շարունակելով երկրի բարձր արդյունքները ծանրամարտում։ Նրա հաջողությունը ևս մեկ…
Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլում ընթացող Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում
Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլում ընթացող Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում։ ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ գյումրեցի մարզիկը հաղթող է ճանաչվել 1500 մետր վազքատարածությունում։ Հայաստանի աթլետիկայի հավաքականը մրցավայր է մեկնել Գրիգոր Բարսեղյանի և Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ: Հավաքականի կազմում ընդգրկված են նաև եռացատկորդներ Լևոն Աղասյանն ու Գոռ Հովակիմյանը, վազորդներ Ռոման Ալեքսանյանը, Էլլադա Ալավերդյանը, Գայանե…
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթում
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը Կահիրեում կայացող աշխարհի գավաթի խաղարկությանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկում՝ վաստակելով 14 983 միավոր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության Facebook-յան էջից։ Մովսիսյանը մեծ վարպետ էր ու ուժեղ ֆուտբոլիստ․ Ռեբրով Հայտնի է՝ որքան եկամուտ կունենա Բարսելոնան Spotify-ի հետ գործարքի արդյունքում Նշվում է, որ հայ մարմնամարզիկը կմասնակցի նաև…
Ջոնի Դեփը Սերբիայի նախագահի կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփին «Արժանիքի համար» ոսկե մեդալ է։ Դերասանին պարգևատրել են հասարակական և մշակութային կյանքում ակնառու ծառայությունների համար, հատկապես կինոմատոգրաֆիայի ոլորտում և համաշխարհային բեմում հանրապետության առաջխաղացման համար։ Այս մասին հայտնել է Balkan Insight-ը։ «Ես իսկապես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ձեզ, նախագա՛հ Վուչիչ։ Ես շնորհակալ եմ, որ դուք այդքան բարի եք»,-…
Չալոյանն այսօր կպայքարի աշխարհի չեմպիոն դառնալու համար
Սերբիայում եզրագծին է մոտենում բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որի եզրափակիչները կայանալու են այսօր և վաղը։ Հայաստանը ներկայացնող Դավիթ Չալոյանը ոսկե մեդալի համար ռինգ դուրս կգա այսօր ու չեմպիոնությունը կվիճարկի ռուսաստանցի Մարկ Պետրովսկիի հետ։ Հիշեցնենք, որ երեկ կայացած կիսաեզրափակչում Չալոյանը փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցի Մահամադ Աբդուլաևի նկատմամբ։
Սողոմոնի երգերը ֆիլմի համար Նիք Վալլելոնգան պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ Ոսկե մեդալով
Սեպտեմբերի 10-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր ընդունել է ամերիկացի պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր Նիք Վալլելոնգային: Ողջունելով հյուրին՝ Արա Խզմալյանը ցանկություն է հայտնել, որ Հայաստանի համար այս բարդ շրջանում անվանի արվեստագետը տեսնի Հայաստանը լուսավոր կողմերով, բազմազանության մեջ, իսկ հայ մարդուն ճանաչի իր զվարթությամբ և կենսասիրությամբ:…
Օլիմպիական խաղեր․ ԱՄՆ-ն վերջին պահին մեդալների հաշվարկում անցնում է Չինաստանին
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը մոտեցել են եզրագծին ու վերջին պահը Ամերիկայի Միացյալ Նահանգները մեդալային հաշվարկում շրջանցեց Չինաստանին։ Այս պահի դրությամբ՝ ԱՄՆ-ն էլ Չինաստանն էլ ունեն նվաճած 38 ոսկե մեդալ, բայց արծաթների թվով Միացյալ Նահանգները 8-ով ավելի Չինաստանից՝ 39-նն ընդդեմ 31-ի։ Ընդհանուր՝ ԱՄՆ-ն մինչ այս վաստակել է 110 մեդալ, իսկ Չինաստանը՝ 87։ Լավագույն եռյակը եզրափակում է…
Օլիմպիական խաղեր․ մեդալային հաշվարկում առաջատարը Չինաստանն է․ Հայաստանը 66-րդն է
Ավարտին են մոտենում 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը։ Վերջնագծին մոտ, մեդալային հաշվարկում շարունակում է առաջատար մնալ Չինաստանը՝ 34 ոսկե մեդալով։ Ընդհանուր Չինաստանը նվաճել է 74 ոսկի։ Երկրորդ հորիզոնականում է Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ 30 ոսկե մեդալով։ ԱՄՆ-ն ընդհանուր վերցրել է 102 մեդալ։ Դրանցից 35-ը արծաթե մեդալներ են։ Լավագույն եռյակը եզրափակում է տան տերը՝ Ճապոնիան՝ 22 ոսկե մեդալով։…
Զվերևը նվաճեց Օլիմպիական ոսկե մեդալը
Տոկիոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղերի մրցաշարի եզրափակչի արդյունքում Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևը 2 գեյմում 6:3 5:0 հաշվով հաղթանակի հասավ հայկական արմատներ ունեցող, ռուսաստանցի Կարեն Խաչանովի նկատմամբ: Մրցախաղը տևել է 1 ժամ 21 րոպե: Խաղի արդյունքում Զվերևը նվաճեց Օլիմպիկան ոսկե մեդալը, իսկ Խաչանովն արժանացավ արծաթե մեդալի:
Օլիմպիական խաղեր․ Փողոցային սքեյթբորդինգում չեմպիոն է դարձել 13-ամյա աղջնակ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Աmառային 32-րդ Օլիմպիական խաղերում առանձնահատուկ ցուցանիշներ են գրանցվել փողոցային սքեյթորդինգ մրցաձևում։ Այստեղ կանանց պայքարի չեմպիոն է դարձել ճապոնուհի Մոմիջի Նիշիյան, ով ընդամենը 13 տարեկան է։ Արծաթե մեդալը նույնպես 13-ամյա աղջնակ է նվաճել՝ բրազիլույի Ռայսա Լեալին։ Իսկ բրոզնե մեդալը նվաճել է 16-ամյա ճապոնուհի Ֆունա Նակայաման։ Սա ռեկորդային երիտասարդ մրցահարթակ է մրցաձևում՝ Օլիմպիական խաղերի պատմության մեջ։ 26…