ոսկե մեդալակիր
Բիաթլոնի հնգակի օլիմպիական չեմպիոնն ավարտեց կարիերան հաղթանակով
Ֆրնասիացի Մարտեն Ֆուրկադը, ով բիաթլոնի 5-ակի օլիմպիական չեմպիոն է, աշխարհի առաջնությունների՝ 13-ակի ոսկե մեդալակիր, աշխարհի՝ 7-ակի գավաթակիր, շաբաթ օրն ավարտեց կարիերա՝ հաղթանակ տանելով վերջին մրցույթում։ Երեսունմեկամյա Ֆուրկադը ուրբաթ օրը հայտարարել էր, որ Ֆինլանդիայի Կոնտիոլահտի քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի մրցավազքը կլինի վերջինն իր կարիերայում։ Այս մասին հաղորդում է France 24-ը։
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հնգակի չեմպիոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի եզրափակչում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը պարտության մատնեց Իտալիայի ներկայացուցիչ Կախելաշվիլիին՝ տանելով հաղթանակ 7:1 հաշվով։ Գեւորգ Ղարիբյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն՝ հաղթելով Քերեմ Քամալի Կարեն Ասլանյանը նվաճեց ըմբիշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ Այսպիսով՝ Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնություն հնգակի չեմպիոն է։ https://youtu.be/gpFiESaGjMw
Հայ մարմնամարզիկը 5 մեդալ է նվաճել Սանկտ Պետերբուրգում
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը 5 մեդալ է նվաճել Սանկտ Պետերբուգում անցկացվող «Ալեքսանդր Դիտյատինի գավաթի» միջազգային մրցաշարում: Մարմնամարզիկը ոսկե մեդալներ է նվաճել հենացատկերի, նժույքաթափերի վարժություններում ու բազմամարտում, ինչպես նաև արծաթե մեդալակիր է դարձել օղակների և ազատ վարժությունում:



