ոստիկան
Հնդկաստանում ոստիկանը կրակելով սպանել է առողջապահության նախարարին
Հնդկաստանի արեւելյան Օդիշա նահանգի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարար Նաբա Կիսոր Դասի վրա կրակել է ոստիկանը, և նա մահացել է ստացած վերքերից, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Նաբա Կիսոր Դասը գնդակահարվել և սպանվել է Գոպաս Դաս անունով ոստիկանի կողմից արեւմտյան Օդիշա Բրաջարաջնագար քաղաքում, երբ տեղական գրասենյակը բացելուց առաջ կողմնակիցներին ձեռքով ողջունելու համար իջել է իր մեքենայից,…
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Հունվարի 17-ին ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, Եղեգնուտ գյուղի տներից մեկի բակում և ավտոտնակում հայտնաբերել են 10 խմ փայտանյութ: Պարզվել է, որ 43-ամյա եղեգնուտցին գյուղի հարակից անտառից ապօրինի հատել է 30 կանգուն ծառ, «ՈՒԱԶ» մեքենայով տեղափոխել է իր տան բակ ու պահեստավորել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն:
Պրոդյուսեր և ձայնային ռեժիսոր Մարկ Քեփսը սպանվել է ոստիկանների կողմից
Նեշվիլում ոստիկանները կրակել և սպանել են 54-ամյա պրոդյուսեր ու ձայնային ռեժիսոր Մարկ Քեփսին։ Այս մասին հայտնում է Deadline-ը։ Նեշվիլի ոստիկանությունը հայտնել է, որ Քեփսը սպանվել է դռան մոտ, երբ թափահարել է ատրճանակը: Նախկինում ենթադրվում էր, որ նա տանը զենքի սպառնալիքով պահել է կնոջն ու խորթ դստերը: Պրոդյուսերը մահացել է եղբոր մահից ընդամենը երկու օր անց։…
Աշտարակի ոստիկանները բացահայտել են կաղնու ապօրինի հատման 50 դեպք
Դեկտեմբերի 9-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզի անտառտնտեսությունից ոստիկանության Աշտարակի բաժին անտառախախտման արձանագրություն էր ստացվել։ Նոյեմբերի 30-ին Բյուրականի անտառպետության աշխատակիցը նշված անտառպետության 2-րդ պահաբաժնում հայտնաբերել էր ապօրինի հատված տարբեր տրամաչափի 50 կաղնի։ Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծառերն ապօրինի հատել էին Բյուրական գյուղում բնակվող 33, 40 և 59 տարեկան երեք տղամարդիկ։…
Երևան համայնքին պատճառվել է 15 միլիոն դրամից ավելի վնաս. ոստիկանների բացահայտումը
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված, ծառայողական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցանքների մասին։ Մասնավորապես, տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության…
Բրազիլուհին 140 մլն դոլարով խաբել է մորը
Բրազիլիայում մի կին ձերբակալվել է, ով կասկածվում է էքստրասենսի միջոցով իր մորից ավելի քան 140 մլն դոլար (114 մլն ֆունտ ստեռլինգ), դրամական միջոցների և ոսկերչական իրերի համար խարդախության մեջ: Հաղորդվում է, որ ենթադրյալ զոհը Բրազիլիայի արվեստի ամենահայտնի կոլեկցիոներներից մեկի այրին է: Նրա դուստրը մեղադրվում է նրա արվեստի գործերը գողանալու մեջ՝ օգտագործելով էքստրասենսին,որը համոզել է, որ…
Հայհոյել են, ձեռքերով և ոտքերով հարվածել ոստիկաններին. կան ձերբակալվածներ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ ոստիկանության ծառայողներին առերևույթ ծանր վիրավորանք հասցնելու և բռնություն գործադրելու, ոստիկանի ծառայողական զենքին և հատուկ միջոցներին տիրանալու փորձի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022 թ. հունիսի 3-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողները Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրում,…
Ոստիկանները հատուկ տարածք են տեղափոխել 53 ավտոմեքենա, 44-ի ղեկին եղել են անչափահասներ
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 15:00-ի դրությամբ, ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 53 տրանսպորտային միջոց, որոնցից 44-ի ղեկին եղել են անչափահասներ, յոթ անձ մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ փոխարինված համարանիշով, մեկը՝ ոչ սթափ վիճակում։ Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել։
Ոստիկանական մեքենային հարվածած Ուրցաձորի նախկին համայնքապետի որդին կալանավորվել է
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով հետախուզվող կինը կալանավորվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Նոր մանրամասներ ողբերգական վթարից․ ուղևորն ամբողջովին այրվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝…
Բողոքի ակցիաներ Երևանում․ մոտ 20 մարդ բերման է ենթարկվել
Այսօր առավոտվանից ընդդիմությունից կազմակերպված բողոքի ակցիաներ են ընթացել Երևանի տարբեր հատվածներում։ Ակցիաների ընթացքում փակվել են փողոցներ, ինչպես նաև գրանցվել են միջադեպեր ոստիկանների և ակցիա անող քաղաքացիների միջև։ Ոստիկանությունից ԶԼՄ-ներին հայտնել են, որ ակցիաների ընթացքում բերման են ենթարկվել 18 անձինք, որոնք չեն ենթարկվել իրավապահների օրինական պահանջին։ Բողոքի ակցիայի մասնակիցները տարբեր պահանջներ են ներակայացրել իշխանություններին՝ կապված երկրի…
Ոստիկանության ավագ տեսուչին բռնության են ենթարկել․ հարուցվել է քրգործ
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել՝ ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված իր նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու վերաբերյալ: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության ավագ տեսուչն անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի…
Նոր Զելանդիան արդեն կատու ոստիկան ունի
Նոր Զելանդիայում «Սնիկերս» անվանումով կատուն աշխատանքի է անցել ոստիկանությունում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նշվում է, որ կատուն ծառայողական շներին հավասար կարողանում է հնարքներ ու հետաքննություն կատարել։ Ինչպես նաև «Սնիկերսն» օգնում է մարդկանց կարգավորել տրամադրությունը։
Քննչական կոմիտեն պարզում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքները
Հուլիսի 19-ին ՀՀ քննչականկ կոմիտեի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ 2021թ. հուլիսի 18-ին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը Արարատի մարզի Լանջազատ համայնքի տարածքում գտնվող հանգստյան գոտում ծառայություն իրականացնելիս՝ ժամը 20.40-ի սահմաններում, նկատել է, որ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ երկու անձինք թմրանյութ…
ՄԻՊ-ը բողոքներ է ստացել, որ իրավապահները Գորիսի որոշ բնակիչների հարկադրում են կեղծ ցուցմունքներ տալ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բողոքներ է ստացել, որ վերջին օրերին Սյունիքի մարզի Գորիս համայնքի տարբեր բնակիչների իրավապահ մարմինները բերման են ենթարկում և հարկադրում տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ այս մասին առկա են նաև հրապարակումներ համացանցում, որոնք այսօր կուղարկվեն Դատախազություն՝ քննության նպատակով։ «Ըստ բողոքների՝…
Ոստիկանությունում որոշվել է 5 ոստիկանի ազատել ծառայությունից
Հունիսի 4-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Մասնակցում էին ոստիկանության ներքին անվտանգության, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր և իրավաբանական վարչությունների պետերն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ: Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության հինգ աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց…